Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԱՍՏԱՆԱՅԻ ՄՐՑՈՒՅԹԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ 4 ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՈՎ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԱՍՏԱՆԱՅԻ ՄՐՑՈՒՅԹԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ 4 ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՈՎ

 

Հուլիսի 3-7-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ամենամյա «Շատտիկ» միջազգային մրցույթ-փառատոնից Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողները վերադարձել են գլխավոր մրցանակներով: Ի դեպ, անցյալ տարի այս մրցույթից նույն քոլեջի ուսանող, երգիչ Կարեն Օհանյանը Հայաստան վերադարձավ Գրան Պրի մրցանակով: Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էր նաեւ Ռուսաստանը, Բուլղարիան, Մոլդովան, Բելառուսը, Ուզբեկստանը, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը:

«Իրավունքի» հետ զրույցում Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, ով եւս ժյուրիի կազմում է եղել, ասաց, որ վերը նշված երկրների մասնակիցներն էլ էին ուժեղ ու մրցակից, բայց. «Մեր ազգային երգը լավ ընդունվեց ու հետաքրքրեց ժյուրիի անդամներին: Ժյուրին ղեկավարում էր Ղազախստանի ամենահռչակավոր երգչուհիներից մեկը` ժողովրդական արտիստ Բիբիգուլ Տուլեգենովան, ով Սովետական Միության շքանշանակիր է, ակադեմիկոս, պրոֆեսոր: Իսկ ժյուրիի մյուս անդամներից յուրաքանչյուրը ներկայացնում էր մասնակից երկրները, որտեղ բոլորը պրոֆեսիոնալ երաժիշտներ էին: Նրանց թվում էր նաեւ մոլդովացի երաժիշտ Կոնստանտին Մոսկովիչը, ով 2009 թվականին Մոնսերատ Կաբալիեի հետ եկել էր Հայաստան եւ Արա Գեւորգյանի հետ համերգ էին ունեցել Արցախում, որից հետո Մոսկովիչը նույնպես հայտնվեց Ադրբեջանի սեւ ցուցակում` դառնալով անցանկալի անձ իրենց երկրում»:

Ըստ մեր զրուցակցի, հրաշալի մրցութային օրեր են անցկացրել, որտեղ հենց առաջին օրը բավականին լավ արդյունքներ են գրանցել. «Մեր 2 տղաները` Համլետ Հովհաննիսյանն ու Ալեքսեյ Ունանյանը, ներկայացրին ազգային ժողովրդական երաժշտություն, իսկ 2 աղջիկները` հանդես եկան էստրադային ժանրում: Անի Սարգսյանը կատարեց Կ. Օրբելյանի «Վոկալիզը»` սաքսաֆոնով, իսկ Սուսաննա Վարդանյանը` Սիրուշոյի երգացանկից «Հեռանում եմ» երգը: Երբ ամփոփում էին արդյունքները, պարզվեց, որ մեր երեխաները ամենաբարձր միավորներն էն հավաքել: Արդյունքում` Համլետ Հովհաննիսյանը արժանացավ գլխավոր մրցանակի` Գրան պրիի, իսկ Անի Սարգսյանը,Ալեքսեյ Ունանյանը եւ Սուսաննա Վարդանյանը, յուրաքանչյուրն իր տարիքային խմբում արժանացան առաջին մրցանակի»:

Ի դեպ, ժյուրիի անդամներն իրենց հիացմունքը չեն թաքցրել Անիի սաքսաֆոնով Կ. Օրբելյանի «Վոկալիզը» կատարման վերաբերյալ եւ առաջարկել, որ մրցույթի բացօթյա գալլա համերգին, որտեղ ոչ բոլոր մասնակիցներն են հանդես գալիս, Գրան Պրին շահած Համլետ Հովհաննիսյանից բացի, ելույթ ունենա նաեւ Անի Սարգսյանը:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված