ՉԵԽԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԻ ՈՒ ՆՐԱ ԱՅԼԱԶԳԻ ԿՆՈՋ ՉԵԽԱԿԱՆ ԿՐՈՆԱՆԵՐԸ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ…
Արխիվ 12-16ՉԵԽԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԻ ՈՒ ՆՐԱ ԱՅԼԱԶԳԻ ԿՆՈՋ ՉԵԽԱԿԱՆ ԿՐՈՆԱՆԵՐԸ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ…
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից «Իրավունքը» տեղեկանում է, որ 2011-ից Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանի Սեյրանյանըն այս չորս տարիների ընթացքում ավելացրել է դրամական միջոցները:
2014 թ-ին պրն Սեյրանյանի դրամական միջոցները ամրագրված են ոչ միայն ՀՀ դրամով (5,113,309), այլեւ արտարժույթով` դոլարով ( 44,500), եվրոյով (127,800) եւ չեխական կրոնայով` (21,500):
Անշարժ գույք պրն դեսպանը չի հայտարարագրել, բայց դրա փոխարեն ամրագրել է ոչ միայն իր աշխատավարձից (48,487), այլեւ վարկերից ստացվող եկամուտը` 903 դոլար:
Դեսպանի կինը` այլազգի Նունեն Զաստուխովայի եկամուտները նախորդ տարվա վերջում ավելացել են, ընդ որում` ավելացել են եվրոյով ու չեխական կրոնայով եկամուտները: Ընդհանուր առմամբ դեսպանի կնոջ եկամուտները 2014-ին կազմել են 15,570 եվրոյով:




ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk