ԾԻՐԱՆԻ ԳԻՆԸ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Է
Արխիվ 12-16ԾԻՐԱՆԻ ԳԻՆԸ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ Է
Շուկայում ծիրանի գինը նվազելու փոխարեն գնալով աճում է: Մերգելյանի շուկայում այսօր այն վաճառվում էր 350-ից 600 դրամով: Պտուղ-բանաջարեղենի տաղավարների աշխատակիցների տեղեկացմամաբ ծիրանի գինը կտրուկ բարձրացել է, քանի որ այն Հայաստանից ահռելի քանակներով են արտահանվում: Ի դեպ, հետաքրքիր էր, որ սուպերմարկետում էլ նույն մրգի գինը մոտ 200 դրամ էր, իսկ գնորդ էլ առանձնապես չկար:
Ստեղծված պատկերը թույլ է տալիս եզրակացնել, որ իրականում շուկայում վաճառվող ծիրանի գնի աննախադեպ աճը ոչ թե արտահանման հետևանք է, այլ՝ իրավիճակից լրացուցիչ օգուտ ստանալու առիթ, որն էլ այն աստիճան էր ահաբեկել գնորդներին, որ հերթ էին կանգնել, որպեսզի կարողանան գոնե մեկ կլիոգրամ ծիրանով տուն մտնեն:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk