Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ԻՆՉ ԽՆԴԻՐ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾԵԼ «ԻՍԿԱՆԴԵՐ-Մ»-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԽՆԴԻՐ ԿԱՐՈՂ Է ԼՈՒԾԵԼ «ԻՍԿԱՆԴԵՐ-Մ»-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Երեկ ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը տեղեկացրեց. «Հարավային ռազմական շրջանի հանձնաժողովը՝ շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական ռազմաբազայի մարտական պատրաստվածության անսպասելի ստուգում է սկսել»: Կստուգվի ինչպես Էրեբունու ավիացիոն զորամասի, այնպես էլ Գյումրիում ռազմաբազայի մարտական պատրաստվածության վիճակը:

«ԻՍԿԱՆԴԵՐԸ»՝ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԲԱՑԱՌՈՂ ԳՈՐԾՈՆ

 

Հասկանալի է՝ սա նաեւ ռուսական բազայի համար խոշոր ռազմավարժանք է, եւ սրանում տարօրինակ ոչինչ չկա: Իհարկե՝ հաշվի առնելով նաեւ, որ նման անսպասելի զորավարժանքներ վերջին ժամանակներս Ռուսաստանում հաճախակի են տեղի ունենում: Բայց մեկ նյուանս նկատի ունենանք. ռուսական նման վարժանքները հատկապես հաճախակիացել են արեւմտյան եւ հարավային ռազմավարական ուղղություններում: Դա էլ դժվար չէ հասկանալ. իրավիճակը հենց այդ ուղղություններում է լարված, եւ հատկապես նման հատվածներում զորքերը բարձր մարտական պատրաստվածության վիճակի մեջ պահելը նույնիսկ պարտադրանք է: Ուրեմն, եթե նաեւ հայաստանյան ռազմաբազայում է նույն՝ անսպասելի զորաստուգումների մեխանիզմը գործում, դա առնվազն ակնարկ է, որ այս ուղղությունը եւս ռազմավարական տեսանկյունից համարվում է  ծանրաբեռնված, ուշադրության ենթակա:Սրան միացնենք նաեւ օրերս ՀՀ ԱԺ-ում հաստատված ռուսական 200 մլն դոլար վարկի պատմությունը, որը, ինչպես հայտնի է, նախատեսված է ռազմական տեխնիկայի ձեռք բերման համար: Ինչպես հայկական, այնպես էլ, որ տվյալ դեպքում ավելի ծանրակշիռ է, ռուսական լրատվական դաշտում եղել են կարծիքներ, որ Հայաստանը կստանա ¥կամ միգուցե արդեն հասցրել է ստանալ¤ «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր: Ընդ որում՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն է հայտարարել` «հարավային ուղղությամբ «Իսկանդերներ» տեղակայելու» հնարավորության մասին: Այնուհետեւ՝ համառ խոսակցություններ տարածվեցին, որ Հայաստանի ռուսական ռազմաբազան ունի նման տեխնիկա: Եվ հիմա էլ «Իսկանդերների» թեման նորից շրջանառության մեջ է, ու այս ամենը հուշում են, որ պարբերաբար տարածվող այդ լուրերը չեն կարող միայն «պատի տակի» խոսակցություններ լինել: Բայց եթե հասունացել է մեր երկրում «Իսկանդերներ» տեղակայելու հարցը, դա եւս հուշում է, որ հայաստանյան ռազմավարական ուղղությունը, ինչպես նշեցիքն, համարվում է առնվազն ծանրաբեռնված, ուշադրության ենթակա, վտանգավոր, որը պետք է ուժեղացվի: Ուրեմն ո՞րն է այդ վտանգը:Եթե «Իսկանդերները» իրոք հասնեն Հայաստան, հասկանալի է՝ դրանցով կզինվի ոչ թե ռուսական ռազմաբազան, այլ՝ հայկական բանակը: Մեր հակառակորդն էլ Ադրբեջանն է, բայց դժվար է հավատալ, որ անգամ ԱՄՆ-ի համար սարսափազդու այդ զինատեսակը նախատեսված է ադրբեջանական ուղղության համար: Իհարկե, եթե Հայաստանն այնուամենայնիվ «Իսկանդեր-Մ» ունենա, դա չի կարող առհասարակ Բաքվին չվերաբերել: Այն առումով, որ պատերազմի դեպքում այդ զինատեսակներն Ադրբեջանի ցանկացած կետի կարող են այնպիսի հարվածներ հասցնել, որ միանգամից վերջակետ կդնի ռազմական գործողություններին: Այլ կերպ ասած՝ «Իսկանդերը» կդառնա ղարաբաղյան երկրորդ պատերազմն էս գլխից զսպող գործոն, եւ նկատենք, որ Մոսկվան թերեւս կցանկանար թեկուզեւ այդ կերպ ղարաբաղյան ուղղությամբ հնարավոր տհաճ անակնկալներից զերծ մնալ:Մյուս կողմից էլ՝ ղարաբաղյան նոր պատերազմը բացառելու բազում այլ միջոցներ Ռուսաստանը հաստատ ունի: Մի խոսքով՝ «Իսկանդերը» ¥որի վաճառքն այլ երկրներ Ռուսաստանում արգելված է¤ այն զինատեսակը չէ, որ միայն նման համեմատաբար մանր խնդիրներ լուծելու համար ինչ-որ տեղ տեղակայվեն: Այդ կերպ նաեւ՝ ռուսական ռազմաբազայի պատրաստվածության մակարդակի հետեւողական աճը եւս բացառված է, որ ընդամենը Ադրբեջանին զսպող նպատակներ հետապնդի: Այսինքն, եթե Հայաստանն այնուամենայնիվ «Իսկանդեր-Մ» ստանա, ապա այն Ադրբեջանին զսպելուց զատ՝ թերեւս, որպես թիվ մեկ նպատակ, կնախատեսվի բոլորովին այլ խնդիրների լուծման համար:

«ՄԵՏԱՔՍԻ ՈՒՂԻՆ»  ՄՏՆՈՒՄ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՓՈՒԼ

Այն, որ Մերձավոր Արեւելքում ներկայումս ձեւավորված իրավիճակը լրջագույն խնդիր է նաեւ Հայաստանի համար, դժվար չէ կռահել: Հասկանալի է նաեւ՝ այս պահին մեր երկրի համար ուղղակի վտանգ դեռ չկա: Մի կողմից՝ պատերազմական գոտուց Հայաստանը տարանջատված է Իրանով, մյուս կողմից՝ Թուրքիայով: Այսինքն՝ պատերազմի հետ անմիջական սահման այս պահին դեռ չունենք, քանի դեռ մեր թվարկած երկու հարեւաններն առաջին դեմքով այդ համընդհանուր քաոսի մեջ չեն ներքաշվել: Բայց այստեղ էլ առաջ է գալիս այն հարցը, թե երկա՞ր ժամանակ Իրանն ու Թուրքիան կկարողանան հեռու մնալ պատերազմից: Թուրքիան, ինչպես վերջերս ներկայացնելու առիթ ունեցել ենք, արդեն իսկ հայտնվել է պատերազմի շեմին. սեփական տարածքային ամբողջականությանը ռեալ վտանգ է սպառնում Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային հատվածներում փաստացի ձեւավորված քրդական պետականության կողմից: Այդ վտանգը չեզոքացնել Անկարան կարող է միայն Սիրիայում, գոնե իր սահմանամերձ գոտում ռազմական գործողություններ սկսելով, որի համար արդեն իսկ բավականին լուրջ ուժեր է կենտրոնացրել: Բայց դա էլ չի հանդուրժում Իրանը, եւ արդեն իսկ հասցրել է պաշտոնական նախազգուշացում հղել թուրքերին: Եթե սրան հավելում ենք այս եւ տարածաշրջանի մյուս երկրների ու ռազմականացված խմբավորումների հետ առնչվող մյուս բոլոր մեծ ու փոքր հակասություններն ու ռազմական բախումները, հասկանալի է դառնում, որ մի քանի հարյուր միլիոն բնակչությամբ այդ «եռացող կաշան» գոնե համեմատաբար խաղաղ մեթոդներով հանդարտեցնելը գրեթե անհնար է դարձել: Համենայնդեպս՝ ուժերի ներկայիս փոխհարաբերության պայմաններում: Կփոխվի՞ այդ հարաբերությունը, դա արդեն կախված է նրանից, թե դեռ միայն «ակտիվ դիտորդի» կարգավիճակով բավարարվող Ռուսաստանը ավելի ծանրակշիռ գործողությունների կանցնի՞:Իսկ դա կախված է մեկ այլ հարցից. ռուսներին պե՞տք է այդ ակտիվացումը: Այն առումով, որ այս պահին Մերձավոր Արեւելքի բոլոր առանցքային եւ իրար հանդեպ թշնամական ուժերի հետ Մոսկվան ունի թռիչքային աճ ապրող դրական հարաբերություններ: Այսինքն՝ ինչքան էլ որ մինչեւ իսկ Օբաման է փորձում Վ. Պուտինին համոզել՝ Մերձավոր Արեւելքում ավելի ծանր քայլերի գնալ, ՌԴ-ն, թերեւս, դեռ կարող է գերադասել զերծ մնալ տարածաշրջանային այդ ողջ աղբի մեջ թաթախվելուց՝ թողնելով, որ Վաշինգտոնը մինչեւ վերջ ուտի իր եփած կաշան՝ միաժամանակ «վայելելով» տարածաշրջանի ժողովուրդների գնալով աճող ատելությունը, որն ի դեպ, արագորեն տարածվում է մյուս բոլոր «դեմոկրատացված» տարածաշրջաններով մեկ:Սակայն «ակտիվ դիտորդի» այդ քաղաքականությունը մեկ այլ խնդիր է առաջ բերում: Այս օրերին ռուսական Ուֆայում տեղի ունենալիք  ԲՐԻԿՍ-ի ¥Բրազիլիա, Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան եւ Հվ. Աֆրիկա¤ եւ «Շանհայյան համագործակցության կազմակերպության» գագաթաժողովում սպասվում են մի շարք գլոբալ որոշումներ: Խոսքը մասնավորապես չինական «Մետաքսի ուղու» եւ դրանում Եվրասիական միության ներգրավման մասին ծրագրերի մասին են, որը վերջին ժամանակներս Չինաստանը փորձում է հնարավորինս ակտիվացնել՝ մինչեւ իսկ խոստանալով  ծավալուն նոր ներդրումներ այդ ուղղությամբ: Սակայն «Մետաքսի ուղու» առանցքային ճյուղերից մեկը՝ Չինաստան-Հնդկաստան-Իրան-Եվրոպա ուղին, անմիջականորեն կապված է Մերձավոր Արեւելքի իրավիճակի հետ, այսինքն՝ այս հատվածում կայունության թեման արդեն նաեւ Ռուսաստան-Չինաստան տանդեմի համար է դառնում առաջնային: Չնայած՝ Մերձավոր Արեւելքի թեման կարող է շատ ձգվել, եւ ավելի հավանական է, որ հիմնական շեշտը կդրվի նաեւ այդ գոտին շրջանցելու մյուս՝ Իրան-Եվրոպա ուղղությունը հարավկովկասյան տարածաշրջանով շարունակելու տարբերակը:Եվ նկատենք, որ վերջին ժամանակներս բավականին ակտիվացել է ԵՏՄ-ի եւ Իրանի հետ համագործակցության թեման, միաժամանակ գործնական քննարկման դաշտ է մտել նման կապը ԵՏՄ անդամ Հայաստանի միջոցով իրականացնելու հարցը: Այսինքն՝ եթե հենց այդ գլոբալ մեխանիզմն է նախատեսված գործադրել, ապա նման առեւտրային ուղիներն ունեն Մերձավոր Արեւելքի թոհուբոհից պաշտպանելու անհրաժեշտություն: Իսկ ավելի լավ պաշտպանական միջոց, քան Հայաստանում «Իսկանդերներ» տեղակայելը, դժվար է գտնել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված