Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԷԼ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԷԼ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

 

 

Վերջին շրջանում հաճախ են ասում, թե հայկական շոու-բիզնեսը մարել է ու անցել ընդհատակ: Հակառակ սրան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում այլ կարծիք պնդեց, որ Հայաստանում երաժշտական բիզնես չկա ու չի էլ եղել. «Վերջին տասնամյակներում շատ են խոսում երաժշտական բիզնեսի մասին, միշտ ասել եմ` Հայաստանում երաժշտական բիզնես չկա եւ չի կարող լինել: Ոչ թե մենք անտաղանդ ենք, աղքատ ենք ու վատ, այլ փոքր ազգ ենք: Երաժշտական բիզնեսը պահանջում է շուկա: Բոլոր փոքրիկ երկրներում նույն բանն են ասում եւ բողոքում, բոլորը սպառում են ամերիկյան, լատինաամերիկյան բիզնեսը: Հայաստանը չի կարող ունենալ երաժշտական բիզնես, մեզ համար զվարճանում ենք, երգում, ձայնասկավառակ թողարկում: Մեր էստրադային երաժշտությունը զվարճանք է` իր համեստ տարածքով, ինչ-որ ձեւով գոյատեւում են արտիստները, բոլորը համերաշխ կամ ոչ միշտ համերաշխ: Պահանջել ինչ-որ բաներ, երբ նույնիսկ ստուդիաներ այդքան չունենք, իմաստ էլ չունի: Բայց այս նախագիծը երաժշտություն անվանելը քիչ կլինի, սա մեր հագուստն է, մեր հոգին, օդն ու ջուրը: Ուղղակի Ցեղասպանությունից հետո այդ մարտահրավերները, 20-րդ դարն իր աննորմալ պատերազմներով արեց իր սեւ գործը` ջնջեց մեր հիշողությունից մեր մշակույթը»:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ