«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ 20 ՖԻԼՄ
Արխիվ 12-16«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ 20 ՖԻԼՄ
«Ոսկե ծիրան» Երեւանի 12-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի եւս ավանդույթի համաձայն կհամագործակցի ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ եւ կիրականացնի մի շարք ծրագրեր: Փառատոնի շրջանակներում կիրականացվի «Գերմանական նոր կինո» ծրագիրը: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության եւ Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ ծրագում կներկայացվեն գերմանական կինոյի վերջին շրջանի լավագույն նմուշները: Գեմանական ֆիլմերի մեծ ընտրանի է ընդգրկվել նաեւ փառատոնի մրցութային ծրագրում, իսկ հիմնական ծրագրում ներառված է Մարկ Բրումունդի «Սրբարան» ֆիլմը:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության մշակութային ատաշե ԱՆՆԵՄԱՐԻ ԿՈՒԼՈՒՄԱՆԻ խոսքով` այս տարի «Ոսկե ծիրանի» շրջանակներում կցուցադրվի գերմանական արտադրության մոտ 20 ֆիլմ.«Ներկայացվող ֆիլմերն ունեն գերմանական լայն ընդգրկվածություն, օրինակ Գեմանիայի միացման 25 –ամյակը եւ Բեռլինի օդանավակայանի բացումը, որը տեղի ունեցավ վերջերս: Իսկապես շատ դժվար էր ընտրել, թե որ ֆիլմերը ցուցադրենք, բայց ընտրությունը տեղին էր»,-նշեց, Ա. Կուլումանին, հայտնելով իր շնորհակալությունը փառատոնի կազմակերպիչներին, քանի որ փառատոնի շնորհիվ հնարավորություն ունեն հայ հանդիսատեսին ներկայացնելու իրենց ֆիլմերը:
«Ոսկե ծիրանը» համագործակցում է նաեւ ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ եւ փառատոնի շրջանակներում դեսպանության հետ համատեղ կիրականացվի «Լեհական կինոյի օր» ծրագիրը: Միշտ Էլ լեհական ֆիլմերը «Ոսկե ծիրանի» մրցութային ծագրում մեծ ընդգրկում են ունեցել եւ այս տարին եւս բացառություն չէ: Կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե արջի» արժանացած Մալգոժատա Շումովսկալի «Մարմին» ֆիլմը: Լեհական ֆիլմերով հատկապես հարուստ է «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk