Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԿՄԵԿՆԱՐԿԻ Ռ. ԳԵԴԻԿՅԱՆԻ «ԽԵՆԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄՈՎ

Արխիվ 12-16

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ԿՄԵԿՆԱՐԿԻ Ռ. ԳԵԴԻԿՅԱՆԻ

«ԽԵՆԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄՈՎ

 

«Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնն այս տարի եւս կհամագործակցի ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ: Մասնավորապես` փառատոնային մի շարք նախաձեռնություններ կիրականացվեն  ՀՀ-ում Ֆրանսիայի, Գերմանիայի Դաշնային եւ Լեհաստանի Հանրապետությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության դեսպանությունների աջակցությամբ:

Փառատոնի շրջանակներում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ավանդական դարձած համագործակցության շնորհիվ կիրականացվի «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը, որը ներառում է վերջին շրջանում նկարահանված  լավագույն ֆրանսիական ֆիլմերը: «Ֆրանսիական նոր կինո» ծրագիրը կբացվի Էմանյուել  Մուռեի «Կապրիս» ֆիլմով:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  ԺԱՆ –ՖՐԱՆՍՈՒԱ ՇԱՐՊԱՆՏԻԵՆ նշեց, որ փառատոնը հայ հանդիսատեսին հիանալի հնարավորություն է տալիս դիտելու միջազգային կինորվեստի ստեծագործությունները. «Տարին հայերի համար նշանակալից է` նկատի ունեմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որին նվիրված իրականացվում են մի շարք միջոցառումներ: Փառատնի շրջանակներում մենք եւս անմասն չենք մնացել այդ ծրագրերից եւ մեր  ծրագրում ընդգրկել ենք Ցեղասպանության թեմատիկան: Ի թիվ այլ ֆիլմերի, ներկայացված է մեկ ժապավեն, որի ռեժիսորը ծագումով հայ, ֆրանսիացի ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանն է, ով կներկայացնի «Խենթի պատմություն» ֆիլմը, որտեղ արտացոլված է հայ ժողովրդի հետ կատարված  ողբերգությունը: Այս ամենի հետ ներկայացվում է նաեւ ռեժիսորի ընտանիքի ողբերգական պատմությունը»,-նշեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն եւ ավելացրեց, որ հուլիսի 13-14-ը նվիրված կլինի ֆրանսիական ֆիլմերին:

12-րդ «Ոսկե ծիրանի» մրցութային տարբեր ծրագրերում  ներկայացված է ավելի քան 14 ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմեր, այդ թվում Կաննի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ընդգրկված` Ստեֆան Բրիզեի «Մարդու չափը» ֆիլմը: Փառատոնի հյուրն է նաեւ դերասան Պատրիկ Շենեն, ով ներկա կգտնվի իր մասնակցությամբ` Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» երեւանյան պրեմիերային:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված