ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԲԼԲՈՒԼ ԷՐ ԿՏՐԵԼ. «ՊԱՐՈ՛Ն ԲԻԲԻՆ, ԵԹԵ ՍՈՒՏ ԵՄ ԱՍՈՒՄ, ՀԵՐՔԵ'Ք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԸ ԲԼԲՈՒԼ ԷՐ ԿՏՐԵԼ. «ՊԱՐՈ՛Ն ԲԻԲԻՆ, ԵԹԵ ՍՈՒՏ ԵՄ ԱՍՈՒՄ, ՀԵՐՔԵ'Ք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես արդեն տեղեկացրել է «Իրավունքը», այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գումարեց իր հերթական նիստը, որի օրակարգը բավականին հագեցած էր: Այն բաղկացած է 21 կետից, որոնք գրեթե առնչվում էին ՀԷՑ-ի գործունեությանը: Նիստին մասնակցում էր նաեւ ՀԷՑ-ի սեփականատեր Եվգենի Բիբինը: Հետաքրքիրն այն է, որ նիստին մասնակցում էր նաեւ փաստաբանների պալատի անդամ Հովհաննես Պետրոսյանը, ով ներկայացնում էր ՀԷՑ-ի շահերը հանձնաժողովում: Վերջինս, ինչպես պարզ դարձավ, ՀԷՑ-ի դեմ կայացված որոշումներին ծանոթացել է վերջին երկու օրվա ընթացքում: Փաստաբանն ամեն կերպ փորձում էր համոզել ՀԾԿՀ-ին հետաձգել ընկերությանը տուգանելու որոշումները եւ ժամանակ տալ ՀԷՑ-ին հակափաստարկներ ներկայացնել: Սակայն, թե՛ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, թե՛ փոխնախագահները հակադարձեցին` մեկ ամիս ժամանակ ուներ կազմակերպությունը, կարող էր հակափաստարկներ ներկայացնել:
Ի դեպ, Ռոբերտ Նազարյանը այս նիստին ավելի համարձակ ու անկաշկանդ էր խոսում ՀԷՑ-ի գործունեության մասին: Ինչպես կասեր ժողովուրդը, բլբուլ էր կտրել:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk