Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀԷՑ-Ի ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ. «ՀԷՑ-Ի ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ՀԷՑ-Ի ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ. «ՀԷՑ-Ի  ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ»

 

ՀԾԿՀ-ում այսօր  նիստ էր հրավիրվել, որտեղ քննարկվեցին ՀԷՑ-ին առնչվող մի շարք հարցեր եւ կայացվեցին որոշումներ: ՀԷՑ-ի սեփականատեր Եվգենի Բիբինը եւս ներկա էր  քննարկմանը, որի ավարտից հետո, սակայն, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: ՀԷՑ մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանը  միայն մի քանի հարցի պատասխանեց: Լրագրողներին հետաքրքրում էր ՀԷՑ-ի սնանկացման ու վաճառքի մասին խոսակցությունների ճշմարտացիությունը: «Նման բան չկա՛ ՀԷՑ-ի վաճառքի մասին բանակցություններ չեն ընթանում»,- ասաց  մամլո խոսնակը:

Արդյոք  ՀԷՑ-ի  ղեկավարությունն  ուսումնասիրում է  ընկերություն տիրող  իրավիճակը: Պատասխանը դարձյալ բացասական էր:

Ինչ վերաբերում է ընկերությունում աուդիտ անելու  ժամկետին, ապա հստակ դեռ ոչինչ պարզ չէ. «Պետք է հայտարարվի մրցույթ, որոշվի աուդիտ անցկացնող ընկերության  անունը: Հետեւաբար,  հստակ ժամկետի մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց աուդիտը տեւելու է երեքից վեց ամիս»,-ասաց տիկին Սարջանյանը:

Չնայած նրան, որ մամլո խոսնակը հայտարարում է, որ ՀԷՑ-ի վաճառքի մասին բանակցություններ չեն ընթանում, սակայն արդեն ակնհայտ է դառնում Տաշիր ընկերության սեփականատիրոջ Սամվել Կարապետյանիկողմից ՀԷՑ-ի գնման խոսակցությունները` աուդիտ անցկացնելուց հետո:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ