ԹԵ ՄԻՆՉ ՕՐՍ ՔԱՆԻ ՍՐՏԻ ԱՆՎՃԱՐ ՍՏԵՆԴԱՎՈՐՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
Արխիվ 12-16ԹԵ ՄԻՆՉ ՕՐՍ ՔԱՆԻ ՍՐՏԻ ԱՆՎՃԱՐ ՍՏԵՆԴԱՎՈՐՈՒՄ Է
ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար հատկացվել է 500 մլն դրամ: Հունվարի 1-ից սրտի ինֆարկտի դեպքում սրտի ստենդավորումն իրականացվում է անվճար: Մեկ հիվանդի վիրահատությունը մոտավոր հաշվարկներով կազմելու է 700 հազար դրամ: Թե, վերը նշված ծրագրից մինչ օրս քանի ՀՀ քաղաքացի է օգտվել փորձեցինք հետաքրքրվել ՀՀ ԱՆ աշխատակազմի հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանից, ով մասնավորապես ասաց.
- Ծրագիրը միանշանակ արդարացնում է իրեն, քանի որ այն կյանք փրկող ծրագիր է: Հունվարի մեկից մինչեւ հունիսի 30-ը ներառյալ, սրտի անհետաձգելի վիրահատություններից օգտվել են թվով 757 քաղաքացի: Որից 448-ը եղել են Երեւանի բնակիչներ, մնացածը մարզերից: Այդ թվում արական սեռի 581 ներկայացուցիչ եւ իգական` 174, միջին տարիքը 63 տարեկան է կազմել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk