Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՂԵԴԻՆ ՄԱՐԴ ՍԻՐԵԼՈՒ ՁԵՎ Է». Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՂԵԴԻՆ ՄԱՐԴ ՍԻՐԵԼՈՒ ՁԵՎ Է». Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ սիրված կոմպոզիտոր, պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ժողովրդական արտիստ ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ սիրված երգերի կանտատը` Պոետի կյանքը` նվիրված Միսաք Մանուշյանի հիշատակին: Ամիրխանյանական ստեղծագործությունները ներկայացվեցին Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Տիրամայր Հայաստանի երգչախմբի մասնակացությամբ, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր  դիրիժորը Մովսես Խորենացի շքանշանակիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆՆ է:

«Կարելի էր ուղղակի նստել դաշնամուրի մոտ և սկսել, բայց ուզում եմ խոսել… Ամբողջ կյանքս ես ինձ չափել եմ երգով, մեղեդիով… Ինձ համար մեղեդին մարդ սիրելու ձև է, և այդ մեղեդիները, ձևավորվելով երգերի տեսքով, կարծես ինձ պահում են Մարդ կոչվող շրջանակի մեջ: Մի ստեղծագործություն, որ կոչվում է Կանտատ. նրա մեջ միասնականության գաղափար ու միաբանություն կա, հետամուտ լինելու խնդիր կա, պարզագույն մի հարց  կա մեր հայրոդու` Միսաք Մանուշյանի կյանքի, ստեղծագործության, ծննդին վերաբերող մի պարզագույն հարց` ինչու իմ հայեղբայրը պետք է լինի Ֆրանսիայի ազգային հերոս, ինչու իր հողի, իր ազգի հերոսը չպետք էլինի: Երիցս նզովյալ ամոթալի իրադարձություն մարդկության համար, ամոթալի՜…. Հայորդին 9 տարեկան հասակում իր դեգերող արյունոտ ոտքերով քայլեց ճակատագրի հետևից, և այդ ճանապարհն իրեն տարավ դեպի հերոսացում` դարձնելով ֆրանսիայի ազգային հերոս»,- հետևյալ խոսքով ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆԱՅՆԸ ողջունեց ներկաներին` վստահեցնելով, որ արևի շոգին նաև հանդիսատեսի հոգիներից բխող շոգն է միանալու:

Հ.Գ.

Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թ. Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում։ Հայրը զոհվել է 1915 թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում։ 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են։ 1925 թ. տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա՝ Փարիզ։ 1930 թվականից Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը։ Աշխատում է Սիթրոեն գործարանում, 1937 թվականից՝ թողարկում «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ։ 1935 թվականից ՀՕԿ, իսկ 1937-ից կենտրոնական վարչության անդամ։ Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում են գործում գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին, Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Նրա և իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներՓարիզում, Մարսելում, Վալանսեում և Երևանում։

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված