Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ». ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈ

Արխիվ 12-16

«ՀԱՑԱԴՈՒԼԸ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ». ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ


Մոտ մեկ շաբաթ առաջ  ԱԺ-ն արտահերթ կարգով քննարկեց  ՌԴ-ից Հայաստան տրվող 200 մլն դոլար վարկային համաձայնագիրը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ու խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի միջեւ կռիվ ընկավ, երբ  տիկին Փոստանջյանը հայտարարեց, որ խմբակցությունը դեմ է  քվեարկելու, իսկ Հակոբյանը հայտարարեց, որ խմբակցությունը ազատ է իր քվեարկության մեջ եւ նա անձամբ կողմ է քվեարկելու:


«Իրավունքը» «Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն  Մարտիրոսյանից պարզեց` արդյոք կուսակցությունն անդրադարձել է երկու պատգամավորների  միջեւ տեղի ունեցած դեպքին:

- Մեր կուսակցության հարցերը հրապարակելու որեւէ ցանկություն չունեմ: Եթե վարչությունը  որոշի, որ ինչ-որ  բան պետք է հրապարակվի, նոր կխոսեմ:

- Իսկ մինչ ԱԺ-ի արտահերթ նիստը, կուսակցությունը չէ՞ր քննարկել  վարկային այդ համաձայնագիրը:

- Իմ տեղեկություններով` պայմանագիրը խորհրդարան են բերել արտահերթ նիստի առավոտյան:

- Կես կատակ, կես լուրջ` «Ժառանգության» տանը կռի՞վ է  ընկել:

- Կռվի մասին մի փոքր վաղ է խոսել: Համենայնդեպս, չեմ ընդունում այդ ձեւակերպումը, քանի որ կուսակցությունը հզոր է իր կառույցներով:

- «Ժառանգությունը» սատարո՞ւմ է   կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանին, ով երեկվանից հացադուլ է հայտարարել:

- «Ժառանգությունը» սատարում է մեր քաղաքացիների պայքարը: Դա Դավիթ Սանասարյանի անձնական նախաձեռնությունն է, ոչ թե կուսակցության որոշումը:

- Դավիթ Սանասարյանը վերջերս կարծես թե դե յուրե միայն  կուսակցության մամլո խոսնակի պաշտոնում, քանի որ վերջին շրջանում այլ գործողություններ է իրականացնում:

- Ինքն այս պահին կատարում է «Ժառանգություն» մամլո  խոսնակի պարտականությունները:

- «Ժառանգություն»-ում քննարկվե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանի` Արեւմտյան Հայաստան գնալն ինչ նպատակ ուներ եւ այդ այցելությունն  ինչ արդյունք տվեց:

- Կուսակցությունում որոշակի քննարկումներ եղել են, բայց խորքային քննարկումներ չեն եղել: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական տիրույթում է ոչ թե կուսակցական քայլ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ