Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ԵՐԲ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

Արխիվ 12-16

ԵՐԲ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է, ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է

ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանը հուլիսի 6-ին նշեց ծննդյան 60-րդ տարեդարձը: Մեծ է նրա ներդրումը ինչպես հայկական շախմատային միջավայրի կազմակերպչական ոլորտում, այնպես էլ հայ լավագույն շախմատիստների պատրաստման գործում: Հայ ամենահայտնի ու հաջողակ շախմատիստների մեծ մասն անցել է Հովիկ Խալիկյանի դպրոցը. նա` որպես մարզիչ կամ խորհրդատու, մնայուն տեղ է զբաղեցնում նրանցից շատերի կենսագրություններում: Լավագույն ընկերոջ եւ ուսուցչի մասին, ծննդյան տարեդարձի կապակցությամբ, զրուցեցինք հայ նշանավոր շախմատիստներից մի քանիսի հետ:

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆ- Շախմատի կենդանի լեգենդ,  Երեւանի պատվավոր քաղաքացի

Հովիկ Խալիկյանն արտակարգ դրական անձնավորություն է: Տասը տարի միասին խաղացել ենք Հայաստանի թիմում: Եվ եթե նա շարունակեր, բազմաթիվ հաջողություններ կգրանցեր պրակտիկ խաղում, պարզապես նախընտրեց կազմակերպչական, մարզչական աշխատանքները: Նա միշտ մեծ օգնություն է ցույց տվել երիտասարդ շախմատիստներին, որոնցից մեկն էլ Լեւոն Արոնյանն է, ում հաջողություններում մեծ է Խալիկյանի մասնակցությունը:
Հովիկի բնավորության գծերից մեկն է` հատկապես ֆենոմենալ. ցանկացած թեմայով նրա մոտ կարելի է խոսակցություն բացել, եւ նա տեղյակ է… Ընդ որում` տեղյակ է ոչ թե մակերեսորեն, այլ բոլոր մանրամասներով: Ամեն անգամ ես ապշած եմ մնում, որովհետեւ երբեք չեմ տեսել նրան, օրինակ, ինտերնետում նորություններ կարդալիս: Երբ հարցնում եմ, թե որտեղից գիտի այդքան շատ բան, կատակով պատասխանում է. «Երբ քնում եմ, ամբողջ ինֆորմացիան այդ ժամանակ եմ ստանում»:

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ- Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր

Հովիկ Խալիկյանը շատ հետաքրքիր ու յուրօրինակ մարդ է: Մի մարդ, որի հետ երբեք չես ձանձրանա: Շնորհավորելով նրա ծննդյան տարեդարձը` կուզեի ասել, որ միշտ կողքիս լինի. իր կարիքը շատ ունեմ:
Ես շատ լավ եմ խաղում, հատկապես երբ միասին ենք գնում մրցաշարերի:

 

 

 

 

 

ԶԱՎԵՆ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ- աշխարհի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն (2006 թ.), գրոսմայստեր

Մի քանի տարի առաջ ակումբային առաջնության ժամանակ Հովիկ Խալիկյանի հետ միասին էինք խաղում, եւ առաջին անգամ տեսա նրա խաղը, մոտեցումները, որոնք բավականին հետաքրքիր էին: Ինձ համար սովորելու շատ բաներ գտա: Եթե խոսելու լինեմ Խալիկյանի մասին` որպես մարդու, կառանձնացնեմ նրա բնավորության գծերից ամենից վառ արտահայտվածը` կողքինին ի սրտե եւ անշահախնդիր օգնելու ցանկությունը:
Կուզեմ մի դեպք պատմել, որն էլի շատ լավ է բնորոշում Հովիկ Խալիկյանին: Տարիներ առաջ Հունաստանում խոշոր մրցաշարի էինք մասնակցում, Խալիկյանը, առաջին քայլը խաղալով a3, որը բավականին զվարճալի է պրոֆեսիոնալ շախմատիստի համար, երկու անգամ հաղթեց բավականին ուժեղ գրոսմայստերների: Երբ խաղաց a3, ու մենք բոլորս ծիծաղեցինք, Խալիկյանն ասաց. «Սպասե՛ք, անգիրներից եմ շեղում»:

 

 

 

ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ- Հայաստանի վեցակի չեմպիոն, գրոսմայստեր

Հովիկ Խալիկյանին ես մանկությանս տարիներից եմ ճանաչում. նա է եղել իմ առաջին մարզիչը, երբ տեղափոխվեցի Հայաստան: Իմ բոլոր խաղերը միանշանակ լավ են ընթացել, երբ կողքիս է եղել Խալիկյանը. նրա ղեկավարությամբ ես գրանցեցի իմ առաջին խոշոր հաջողությունները: Խալիկյանն ինձ շատ-շատ լավ է ճանաչում. չնայած առհասարակ նա մարդկանց լավ է ճանաչում, բայց իմ դեպքում` անգամ նստածս դիրքից, կարող էր հեռվից ասել, թե ինչ է կատարվում շախմատի տախտակին... Միաժամանակ, շատ հոգատար է` որպես մարդ: Իմանալով, որ ես բանան շատ եմ սիրում, մրցաշարերին իր վրա էր վերցնում կիլոգրամներով բանան` ապահովելու գործը (ծիծաղում է- Տ. Մադաթյան): Ջերմորեն շնորհավորելով նրա ծննդյան օրը` ցանկանում եմ, որ միշտ մնա նույն այն Խալիկյանը, որին ճանաչում եմ:

 

 

 

 

 

ՏԱԹԵՎ ՄԱԴԱԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված