ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱՎԹԱՀՈՏ ՖԻ՞ԼՄՆ Է ՆԿԱՐՈՒՄ
Արխիվ 12-16ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱՎԹԱՀՈՏ ՖԻ՞ԼՄՆ Է ՆԿԱՐՈՒՄ

Բաղրամյան պողոտան այլեւս ,ազատագրվածե է աղբամաններից, այո, աղբամաններից, որովհետեւ շաբաթներ առաջ պայքարի դուրս եկած հազարավոր ցուցարարներին, վերջին մեկ շաբաթում, կարծես փոխարինել էին լավ էլ ամուր աղբամանները:
,Իրավունքնե արդեն անդրադարձել է, որ այդ օրերին կենդանի պատ կազմած մշակույթի, քաղաքական ու հասարակական հայտնի ու անհայտ գործիչների շարքերում մեկ օրով ու մի քանի ժամով ներկա է եղել նաեւ վաղուց ազգի դավաճանի պիտակը ճակատին փակցրած կինոռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԸ, ով տարածքից հեռանալուն պես, որոշեց եւս մեկ անգամ թարմացնել դավաճանի պիտակը ու երկրորդ անգամ հարցազրույց տվեց ադրբեջանական լրատվամիջոցին... Դրանից հետո ցուցարարները մասնավոր զրույցների, ապա նաեւ համացանցի միջոցով հայտարարեցին, որ եթե հաջորդ անգամ Խզմալյանին տեսնեն Բաղրամյան պողոտայում, ապա այդ հանդիպումը կլինի ոչ կոնվենցիոնալ բառապաշարով: Խզմալյանը վերադարձավ Բաղրամյան սակայն, մի քանի օր անց, նա հո չէր կորել, մի քանի օրով իջել էր ջրի հատակը, մինչեւ անցավ վտանգը: Նա Բաղրամյան պողոտայում հայտնվեց այն ժամանակ, երբ ցուցարարների մոտ ,իշխանափոխությունե եղավ. ,Դե, Բաղրամյան պողոտայում արդեն մերոնք են, տղերքն ինձ չեն ,թքի-մրիե...ե: Այս անգամ Խզմալյանը դատարկաձեռն չէր եկել` Բաղրամյան պողոտա մտավ Հայրիկյանի հետ` Եվրամիության դրոշներն ամուր բռնած: Բայց ցուցարարների նյարդերը տեղի տվեցին ու դրոշները քաշքշելով տապալեցին գետին: Չի բացառվում, որ սա Խզմալյանի կողմից բեմադրված հերթական կինոսցենար էր, որը շուտով կնկարահանվի ամերիկյան կամ էլ ադրբեջանական նավթադոլարներով: Զարմանալի ոչինչ չկա, հեռու չէ Խզմալյանից, ով վաղուց մոռացել է իր առաքելության մասին ու ֆիլմ նկարահանելուց բացի, զբաղվում է ամեն ինչով
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk