Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

«ՆԱԽԱԳԾՈՎ ԲՈՒԺՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՄՆԵԶԻԱՅԻՑ»

Արխիվ 12-16

«ՆԱԽԱԳԾՈՎ ԲՈՒԺՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՄՆԵԶԻԱՅԻՑ»

 

Գրեթե երկու տարի «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից իրականացվում է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» մշակութային նախագիծը, որի շրջանակներում առաջին անգամ ստեղծվել է հայի ինքնությունն արտահայտող ավանդական երգերի ոսկե հավաքածու: «Իրավունքի» հետ զրույցում նախագծի երաժշտական պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ասաց, որ նախագծի շրջանակներում վերծանվել, վերաձայնագրվել է հայ ազգային ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությունը, մասնագետների կողմից իրականացվել է նախապես ընտրված ավանդական երգերի նոտագրում եւ ձայնագրում, ինչպես նաեւ հայկական ազգային երաժշտությանը վերաբերող նոտային գրականության հավաքագրում, դասակարգում եւ հրատարակում:


Այս ընթացքում ձայնագրվել են կոմիտասյան չափանիշներով ընտրված 300 ժողովրդական, 100 հոգեւոր եւ 100 գործիքային երաժշտության նմուշներ, ինչպես նաեւ աշուղական երգեր` ընդգրկելով Արեւելյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի պատմական շրջանների երգերն ու նվագները: Զրուցակիցը նաեւ վստահեցրեց, որ նախագծի շնորհիվ հանրությանը հասու կդառնա 500-ից ավելի ազգային երաժշտության նմուշներ: Հայ ազգային երաժշտության ոսկե հավաքածու համարվող նմուշները վերականգնելու, վերաձայնագրելու եւ հանրությանը ներկայացնելու համար նախագծի հեղինակները աշխատանքները մեկնարկել են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ երաժշտության ֆոլկլորագիտության ամբիոնից:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵՐԺԱՆՈՒՄ Է

ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

- Կոնսերվատորիայի արխիվներում պահպանվող ազգային երաժշտության նմուշները, որոնք ժամանակին հավաքագրվել են շրջաններից եւ գյուղերից, մերօրյա պահանջներին չեն համապատասխանում: Ուսանողական տարիներին դրանք հավաքագրելուն ինքս էլ եմ մասնակցել, լավ ավանդույթ էր: Իհարկե` հավաքագրումը, դասակարգումը առաջինը Կոմիտաս վարդապետն է սկսել, եւ սերնդեսերունդ այդ գործը շարունակվում էր նույնիսկ Խորհրդային Միության տարիներին: Այն ժամանակ չկային թվային տեխնոլոգիաներ, չկար այսօրվա ինֆորմացիոն դաշտը: Ծրագրի առաջին փուլում ուսումնասիրելով կոնսերվատորիայի արխիվները, հասկացանք` այն ժառանգությունը, որ ունենք արխիվներում օգտագործման համար պիտանի չէ:

- Այսինքն` Խորհրդային Միությունից հետո չե՞ն թարմացվել արխիվները:

- Սկզբում մտածում էինք, որ կան ձայնագրություններ, որոնք կարող ենք մաքրել համակարգչով: Բայց, ցավոք, դրանք որակապես վատ վիճակում էին: Որոշեցինք չվախենալ ծավալուն ծրագրից, եւ սկսեցինք 0-ից: Արխիվներին ի պահ տրված նմուշներից ընտրեցինք 500 գործ, փնտրեցինք, գտանք կատարողներ, երգիչներ նվագողներ, երգչախմբեր սովորեցրինք ու ձայնագրեցինք այդ երգերը` ստեղծեցինք մեր երաժշտական գանձարանը, որպեսզի այն կարողանանք փոխանցել սերունդներին: Այսօր դյուրին է այդ ամենը թվային դաշտում պահպանել, այսինքն պետք չեն հատուկ սենյակներ, ջերմություն, որպեսզի չփչանան, փոխարենը մեր մշակութային ժառանգությունը հավերժանում է թվայնացված տարբերակով:

«ԵՐԳԸ ՄԱՐԴՈՒ ԷՈՒԹՅՈՒՆՆ Է ԿՅԱՆՔԻ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ`

ՕՐՈՐՈՑԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԵՐԵԶՄԱՆ»

- Փաստորեն` այսուհետ ՅՈՒՆԵՍԿՕ-ում մեր ժառանգությունը ներկայացնելիս դժվարությունների առաջ չենք կանգնի:

-Փոքր ազգ ենք, մեզ համար ռազմավարական հարց է մեր ինքնությունը, ով ենք մենք, ինչով ենք տարբերվում մեր հարեւաններից: Մշակույթը, երգի հնչյունները յուրահատուկ էներգիա ու պատմություն են պարունակում: Երգը մարդու էությունն է կյանքի բոլոր փուլերում` օրորոցից մինչեւ գերեզման: Օրինակ` դեռ միջնադարից սկսած` մայրերը երգում էին օրորոցային, մինչեւ հիմա էլ կան այդ երգերը, ուղղակի մոռացված են: Այդ օրորոցայինները պատմում էին հայի կենցաղի, ինքանտիպության, յուրահատկության մասին: Ունենք հարսանեկան խնջույքի ծիսական երգ ու պար: Այսպիսով` սկսեցինք ուսումնասիրություններից, ընդգրկեցինք լավագույն մասնագետների, որոնց միավորում էր գլխավոր երաժշտական խմբագիր, կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ով դարձավ մեր ձեռնարկության սիրտը: Նա, լինելով այս գործի նվիրյալ` տառացիորեն Կոմիտասի հետնորդը, մեզ համար դարձավ հիմնական շարժիչ ուժ: Ուսումնասիրությունների արդյունքում ընտրվեց 500 նմուշ, ժողովրդական երաժշտության ամենահիշվող, ամենահայտնի ու մոռացված, բայց ցայտուն ու հետաքրքիր մեղեդիներ, որպեսզի գալիք սերունդները պատկերացում կազմեն իրենց ժառանգության մասին, դա արդեն նշանակում էր ամիսների ծավալուն աշխատանք:


«ՀՈՒՅՍ ՈՒՆԵԻՆՔ, ՈՐ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՈՄԻՏԱՍ ԵՐԳՈՂՆԵՐ ԿԼԻՆԵԻՆ»


- Ինչպե՞ս ձայնագրվեցին երգերը:

- Հայտարարությամբ հրավիրեցինք այն մարդկանց, ովքեր կարող էին երգել Կոմիտաս: Այսօր ամեն ինչ երգում են, արեւելյան ու արեւմտյան երաժշտությունը շատ է տարածված Հայաստանում, որպեսզի թյուրիմացություն չլինի, միակ պայմանն էր` պետք է երգեին Կոմիտաս: Մենք հույս ունեինք, որ ավելի շատ Կոմիտաս երգողներ կլինեն: Իրականում` հարյուրից ավել կատարողներ եկան, բայց մի քանի տասնյակն էին, որ քիչ թե շատ տարբերում էին մերը, կոմիտասյանը, հայկականը` բուն ազգայինը օտարից: Մեր ժողովրդի մեջ թյուր պատկերացում կա` եթե երգում ես հայերեն, ուրեմն երաժշտությունը հայկական է: Ի վերջո, ընտրեցինք 30-40 երգիչ, որոնց ձայնային տվյալները համապատասխանում էին մեր պահանջներին:

- Ի՞նչ սկզբունքով էիք ընտրում:

- Չափազանց գեղջկականը մեզ չէր հետաքրքրում, ոչ էլ շատ դասականը: Խորհրդային տարիներին այսպիսի մի երգաոճ էր առաջացել` կլոր, դասական, օպերային ձայնով երգել Հորովել: Դա էլ էր անբնական մեզ համար: Չի կարելի մոռանալ մեր իսկական ժողովրդական երգաոճը` դա պահանջում է մեր գենետիկ հիշողությունը, մեր ձայնալարերն են այդպիսին: Բայց տեսանք, որ շատերը Կոմիտաս երգում են սխալ: Բնականաբար` երբ երգը մոռացված է ու մարդկանց հիշողությունից ջնջված, կլինեն նման շեղումներ: Մոտ 2 ամիս պարոն Արթուր  Շահնազարյանը համառորեն, քրտնաջան, ամենօրյա դասընթացներ էր անցկացնում, իսկ երգիչներն ու նվագողները գերագույն հաճույքով գալիս էին, իրենց համար էլ էր հաճելի, որ 21-րդ դարում, երբ թվում էր, թե անվերադարձ կորցրել ենք մեր երգերի մեծ մասը, վերածնվում է իրենց աչքի առաջ:  Պատկերացրեք, 500-ից ավելի երգ սովորեցնելը հեշտ չէր, երբ այդ երգերի նոտաներն էլ անկատար վիճակում էին` տարբեր ժամանակաշրջաններում հրատարակված, ռուսահայերեն... Այդ ամենը գրիչով, մատիտով համբերատար շտկում էր Շահնազարյանը: Ի վերջո, կազմավորվեց այն թիմը, որին բախտ վիճակվեց ձայնագրել ոսկե հավաքածուն: Հոգեւոր երաժշտություն ձայնագրելու ժամանակ ստեղծվեց մի հրաշալի արական երգչախումբ` կոմիտասյան սկզբունքներով: Կոմիտասի երազանքն էր` ունենալ զուտ արական երգչախումբ` միաձայն շարականների համար: Ձայնագրեցինք 60 շարական:

«ԴԵ ԹՈՂ ՍՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՈՒՐԻՇ ԱԶԳԵՐՆ ԱՍԵՆ,

ԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԻՐԵՆՑՆ Է»

- Պարոն Մարտիրոսյան, ի վերջո, այս ամենը ինչ տեսքով եւ ինչպե՞ս հասանելի կլինի հանրությանը:

- Ծրագրի վերջին փուլում այս ամենը կլինի համացանցում, դրա համար ստեղծեցինք վեբ-կայք, այն մի մեծ պորտալ է` www.armenianmusic.am, որի մեջ միայն տվյալները բազան լցնելու համար մեզ ամիսներ պետք եղավ: Ոչ միայն երգերի աուդիո ֆայլերն են վերբեռնված, այլեւ նոտաները, տեքստը` ամեն երգի համար հատուկ գրված է երգի նկարագրություն, որովհետեւ որոշել էինք, որ յուրաքանչյուր երգը պետք է ունենա իր ծննդականը: Այդ ծննդականում գրված է երգի ժանրը, ենթաժանրը, տարածաշրջանը, ժամանակաշրջանը, թե ինչպես է ստեղծվել, ինչ միջավայրում է երգվել... Ավելին` ընտրեցինք նկարիչներ, որոնց տվեցինք մեր երգերը եւ այդ երգերի նկարագրությունները: Նրանք լսեցին երգը, կարդացին, ոգեշնչվեցին ու նկարեցին, որոնք երգերի հետ տեղադրվեցին կայքում: Ստացվեց, որ ամեն երգը մի ամբողջ փաթեթ է: Դե թող սրանից հետո ուրիշ ազգերն ասեն, թե հայկական մշակույթն իրենցն է: Ի դեպ, այս ամենը կայքում տեղադրված է 4 տարբերակով` արեւելահայերեն, արեւմտահայերեն, անգլերեն եւ ռուսերեն: Ոչ մի հայ երկրագնդի վրա չի անտեսվի, մեզ ուրիշ բան պետք չէ:

- Հայտնի արտիստներից ովքե՞ր են լծվել այս գործին:

- Իհարկե կան հայտնիներ, բայց բազում անգամ նշել եմ, իրենց էլ եմ ասել, այս նախագիծը ձեր մասին չէ` անձնավորված չէ: Իհարկե, ովքեր աշխատել են նախագծի շրջանակներում, բոլորի անունները նշված են, բայց սա երգի մասին է: Մենք չէնք ուզում, որ ժողովուրդը փորձի ինչ-որ ձեւով անձնավորել այս երգերը:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԷԼ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

- Իսկ ի՞նչ կասեք այսօրվա երգարվեստում տիրող տատանողական իրավիճակի մասին:

- Վերջին տասնամյակներում շատ են խոսում երաժշտական բիզնեսի մասին, միշտ ասել եմ` Հայաստանում երաժշտական բիզնես չկա եւ չի կարող լինել: Ոչ թե մենք անտաղանդ ենք, աղքատ ենք ու վատ, այլ փոքր ազգ ենք: Երաժշտական բիզնեսը պահանջում է շուկա: Բոլոր փոքրիկ երկրներում նույն բանն են ասում եւ բողոքում, բոլորը սպառում են ամերիկյան, լատինաամերիկյան բիզնեսը: Հայաստանը չի կարող ունենալ երաժշտական բիզնես, մեզ համար զվարճանում ենք, երգում, ձայնասկավառակ թողարկում: Մեր էստրադային երաժշտությունը զվարճանք է` իր համեստ տարածքով, ինչ-որ ձեւով գոյատեւում են արտիստները, բոլորը համերաշխ կամ ոչ միշտ համերաշխ: Պահանջել ինչ-որ բաներ, երբ նույնիսկ ստուդիաներ այդքան չունենք, իմաստ էլ չունի: Բայց այս նախագիծը երաժշտություն անվանելը քիչ կլինի, սա մեր հագուստն է, մեր հոգին, օդն ու ջուրը: Ուղղակի Ցեղասպանությունից հետո այդ մարտահրավերները, 20-րդ դարն իր աննորմալ պատերազմներով արեց իր սեւ գործը` ջնջեց մեր հիշողությունից մեր մշակույթը: Ընդամենը այս նախագծով բուժում ենք մեր ժողովրդին երաժշտական ամնեզիայից:

«ԵՐԱԶԱՆՔՍ Է` ՎԱՂՎԱ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐՈՒՄ ՊԱՐԵՆ ՈՒ ԵՐԳԵՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ»

- Բայց չէ՞ որ շատերի համար հանելուկ է, թե կնունք-ծնունդ-հարսանիքներին ինչպե՞ս պարեն Կոմիտասի երաժշտության տակ:

- Երբ ծրագրի շրջանակներում ընտրում էինք այն նմուշները, որոնք պետք է ձայնագրեինք, որ երգը հանում էինք` ուրախ երգ էր, մենք ուրախ, պայծառ կյանք սիրող ժողովուրդ ենք եղել: Այո, Ցեղասպանությունից հետո տխուր երգերի քանակը կտրուկ ավելացել է, բայց չի գերիշխել: Երեւի, այդ հիշողությունն իր գործն արել է, երկար ժամանակ սուգ ենք վերապրել, ու, երեւի թե, մեզ համար ականջ էին շոյում տխուր երգերը: Մի ողջ ժառանգություն ունենք` ուրախ երգերի ու պարերի: Երազանքս է` վաղվա հարսանիքներում պարեն ու երգեն իրոք հայկական, ժողովրդական երաժշտության տակ: Երբ քննադատում են արեւելյան ելեւէջներով հնչող հայերեն երգերն ու երաժշտությունը, դեմ եմ, որովհետեւ մարդն ազատ է, ունի իր ճաշակը, թող լսեն, պարեն, ուրախանան, խնդրում եմ` միան թե չասեն, թե դա մերն է, չասեն, որ դա հայկական է:


Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված