ՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐ ՍՏԵՐԼԻԳՈՎԸ ԼՂՀ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱՑԻ՞
Արխիվ 12-16ՌՈՒՍ ԳՈՐԾԱՐԱՐ ՍՏԵՐԼԻԳՈՎԸ ԼՂՀ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱՑԻ՞
Հայտնի ռուս գործարար, մեկենաս, նշանավոր ֆերմեր Գերման Ստերլիգովը, ով եղել է «Ալիսա» բորսայի հիմնադիրը, եւ ում անվան շուրջ պտտվում են միլիարդավոր դոլարների խոսակցություններ, ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների, հուլիսի 4-ին մեկնել է Արցախ: Ի դեպ, նույն աղբյուրների հավաստմամբ` նա փակել է իր` Սլոբոդայում գտնվող տան դռներն ու սկսել վաճառել գույքը, ինչը պատճառ է դարձել, որ մամուլում շրջանառվի, թե Գ. Ստերլիգովը ոչ թե հյուրի, այլ մշտական բնակության համար է տեղափոխվել Արցախ: Այս մասին «Իրավունքը» փորձեց մանրամասներ ճշտել ԼՂ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻՑ, ով նախ հաստատեց լուրը, որ Ստերլիգովը եղել է Արցախում. «Նա չի հայտարարել, որ տեղափոխվում է ԼՂ կամ չի տեղափոխվում, բայց շատ է սիրել մեր երկիրը:
Ստերլիգովը լինելով Արցախում` նշել է, որ Լեռնային Ղարաբաղը
աշխարհիվերջին կտորներից մեկն է, որտեղ գործում են աստվածային օրենքները, եւ կաբարոյականություն: Նա ասում էր, որ լավ է իրեն զգում այստեղ, բայց ինչվերաբերում է տեղափոխվելուն, չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ ժխտել, իրենիցհարցրեք»: Իսկ թե որեւէ տնտեսական գործունեություն ԼՂՀ-ում սկսե՞լ է պարոն Ստերլիգովը, պարզեցինք ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար ԱՐՏԱԿԲԵԳԼԱՐՅԱՆԻՑ. «Իմ լիազորությունների շրջանակներում միայն կարող եմ ասել, որ Գերման Ստերլիգովը այս պահին տնտեսական որեւէ
գործունեություն չի ծավալում Արցախում»: Ի վերջո, այս պահին գտնվո՞ւմ է Գ. Ստերլիգովը ԼՂՀ-ում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԼՂՀ ԱԳՆ խոսնակ ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ, ով միայն նշեց հետեւյալը. «Գերման Ստերլիգովը գրանցվել է ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական բաժնում` որպես զբոսաշրջիկ»: Այնուամենայնիվ, Դ. Բաբայանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ԼՂՀ-ն պատրաստ է ընդունել Գ. Ստերլիգովին ոչ միայն հյուրի կարգավիճակով. «Արցախն ազատ երկիր է,
ուբոլորը գիտեն այդ մասին: Այստեղ տարբեր մարդիկ են գալիս ու գնում: Եթե ինչ-որ մեկն ուզում է այցելել Արցախ, մենք չենք խոչընդոտում: Մենք բաց երկիր ենք, եւ որեւէ ազգային խտրականությամբ պայմանավորված` խոչընդոտ չկա այստեղ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk