Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ՈՐՏԵՂ ՓՆՏՐԵԼ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՆԵՐՈՒԺԸ

Արխիվ 12-16

ՈՐՏԵՂ ՓՆՏՐԵԼ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՆԵՐՈՒԺԸ

Հայ-ֆրանսիական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատկությամբ, ինչը պատմական ակունքներ ունի: Հայաստանի անկախացումից ի վեր, մեր ժողովուրդների փոխադարձ ջերմությունը վերածվեց միջպետական ջերմ եւ բարեկամական հարաբերությունների: Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի հստակ դիրքորոշումը մեծ դերակատարում ունի մեր ողբերգության միջազգային ճանաչման եւ դատապարտման համար:

ԵՄ անդամ երկրներից Ֆրանսիան ամենամեծ ներդումներն է կատարել Հայաստանում: Սակայն երկու երկրների համագործակցության խորացման բավականին լուրջ ներուժ կա, ինչի մասին նշվեց նաեւ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին հուլիսի 3-5 Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում:
Հայաստանի վարչապետի հանդիպումներն ու ընդհանրապես այցելության օրակարգը բավականին ընդգրկուն էին: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա է ապակենտրոնացված մակարդակով բավականին լայն համագործակցություն. մայրաքաղաք Երեւանը եւ Հայաստանի շուրջ երեք տասնյակ համայնքներ արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ:
Անն Իդալգոն էլ կարեւորել է փոխգործակցության խորացումը գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում: Փարիզի քաղաքապետն ընդգծել է ֆրանսահայ համայնքի դերը եւ ներդրումը Ֆրանսիայի եւ, մասնավորապես, Փարիզի զարգացման գործում: Ի դեպ, այս հանգամանքը հանդիպումների ընթացքում մշտապես նշում էին նաեւ Ֆրանսիայի մյուս բարձրաստիճան պաշտոնյաները: Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի հետ հանդիպման ժամանակ, Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է հայ-ֆրանսիական միջխորհրդարանական շփումներին, հատկապես կարեւորելով ֆրանսիական խորհրդարանական պատվիրակությունների Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցերը:
Հայաստանի վարչապետը նշել է, որ ֆրանսիացի օրենսդիրների այցերն Արցախ կարեւոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Լեռնային Ղարաբաղի մասին լիարժեք եւ համակողմանի պատկերացում կազմելու գործում: Նա նաեւ գոհունակություն է հայտնել Ֆրանսիայի պատգամավորների «Արցախի հետ բարեկամության խմբի» ստեղծման կապակցությամբ: Առավել հանգամանալի խոսակցություն է ծավալվել Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ հանդիպման ընթացքում: Հովիկ Աբրահամյանը փաստել է, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը զարգացման լայն հնարավորություններ ունի:
«ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը: Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առեւտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը նույնպես կարեւորել է տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը եւ նշել, որ դրանք դեռեւս չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նա անհրաժեշտ է համարել համագործակցության հետագա զարգացումը գիտության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, միգրացիայի եւ մի շարք այլ ոլորտներում:
Երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից կարեւորվել է գործարար համաժողովների անցկացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացմանը, ԼՂ հիմնախնդրին, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված հարցեր: Ֆրանսիացի իր գործընկերոջ հետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել հայկական վարժարանի բացման արարողությանը: Վարժարան, որը Մանյուել Վալսի հավաստմամբ, պայմանագիր ունի ֆրանսիական պետության հետ եւ հավասարազոր ուժ` ֆրանսիական ազգային կրթական համակարգում: Ամփոփելով Հայաստանի վարչապետի այցը Ֆրանսիա, հարկ է դիտարկել, թե որտեղ է հնարավոր իրացնել երկկողմ հարաբերությունների չօգտագործված ներուժը: Առաջինը` կարելի է ակնկալել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալների ավելացում:
2014-ին այն կազմել է շուրջ 85 մլն դոլար, որից 5 մլն դոլարը Հայաստանից արտահանումն է դեպի Ֆրանսիա, 80 մլն դոլարը` ներմուծումը Հայաստան: Դժվար է ասել, թե հատկապես հայկական որ ապրանքները հեռանկար կունենան եվրոպական շուկայում եւ մասնավորապես Ֆրանսիայում, բայց դրա հնարավորությունն առկա է` ի դեմս հայկական մի քանի հազար ապրանքատեսակների համար ԵՄ ներմուծելու արտոնյալ ռեժիմի:
Նշենք նաեւ, որ երեք տարի առաջ արտահանումը Հայաստանից Ֆրանսիա կրկնակի ավելի է եղել: Երկրորդ, ֆրանսիական ընկերությունների նոր ներդրումներ կարելի է ակնկալել մեր երկրում` նկատի ունենալով այժմ Հայաստանում գործունեություն ծավալողների հաջողված օրինակները: Հիշեցնենք` Երեւանի կոնյակի գործարանի սեփականատեր «Պեռնո Ռիկար», հեռահաղորդակցության ոլորտում «Օրանժ», ջրամատակարարման ոլորտում «Վելոիա» եւ «Սոր» ընկերությունները եւ այլն: Սրանք Հայաստանում ներդրումներ կատարած առավել հայտնի ընկերություններն են: Ֆրանսիական ընկերությունները կարող են ներդրումներ կատարել նաեւ այլ ոլորտներում` սննդամթերքի արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջության եւ այլն:
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված