Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

Զարմացած է

Արխիվ 12-16

Մինչ հայ հանրությունը եւ ոստիկանությունը զբաղված են հանրահավաքով, զարմանալիորեն շատերի ուշադրությունից վրիպեց այն, ինչն ասել է ՀՀ արտգործնախարար ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում. «Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը, դրա միջազգային ճանաչման կարեւորությունը»: Մինչդեռ արտգործնախարարի ասածը ֆունդամենտալ հիմնադրույթ է: Երբ ԼՏՊ-ն էր նախագահ, բոլոր նորմալ հայերը երազում էին այն ժամանակների մասին, երբ ՀՀ արտգործնախարարն այդպես է արտահայտվելու: Իսկ հիմա դա մեզ համար նույնքան սովորական է, ինչքան այն, որ օդը շնչելու համար է նախատեսված:
Այն, որ մեր ոստիկանությունը ցուցարարներին շատ կիրթ ձեւով տեղահանեց Բաղրամյան պողոտայից, բոլորս տեսանք ուղիղ հեռարձակմամբ:

Դե, իսկ արեւմտամոլ քարոզչամիջոցներն էլ, չունենալով ռեալ ասելիք «ահավոր ոստիկանական բռնությունների» մասին, զարմանալիորեն որոշեցին առաջնորդվել Թումանյանի հեքիաթի հերոսի տրամաբանությամբ` էնպիսի սուտ ասել, որ... Եվ ինչ մոգոնեն` իբր ոստիկանության մամլո խոսնակ ԱՇՈՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ քաղաքացիական հագուստով ուղարկվել էր, որ խառնվի ցուցարարներին, եւ իբր նա քաշքշել եւ հայհոյել է: Ախր, 02 վարելիս նա այնքան է երեւացել եթերում, որ չճանաչող չկա, եւ ամենաֆանտաստիկն է հենց նրան «ծպտյալ» ուղարկել ցուցարարների մեջ: Համ էլ, մամլո խոսնակին ոստիկանական օպերացիայի մասնակից ներկայացնելը մոտավորապես նույնն է, ինչ փորձել ծիրանի ծառի վրա բանան պատրաստել: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է ենթադրել, որ այդ քարոզիչները հայհոյանք տալուց շատ հեռու գտնվող Ահարոնյանին վերջը սովորեցնելու են հայհոյել:
Բավականին զարմանալի բաներ է հայտարարել արեւմտամոլ «իրավապաշտպան» ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ ՀՀ սահմանադրության մասին: Երկար տրտնջալով, որ ժամանակին ասվում էր, թե մեզ ուժեղ նախագահ է պետք, իսկ այժմ բերվում է պատերազմող Իսրայելի խորհրդարանական կառավարման արդյունավետության օրինակը, նա ի վերջո հանգեց մի զարմանալի ցանկության. «Ես կպատռեի Սահմանադրության առաջին երկու գլուխները, որովհետեւ ինձ հետաքրքրում է` ինչպես է ձեւավորվում իշխանությունը, կա իրական տարանջատում, թե` ոչ: Իսկ հռչակագրային դրույթները շատ հաճախ ոտնատակ են արվում, այդ թվում` ԵՏՄ-ին անդամակցելու ժամանակ»: Դե ինչ, լավ է, որ Սահմանադրության օրինակները պետական հիմնարկներ եւ գրախանութներ հասնելուց առաջ չեն անցնում պարոն Իշխանյանի ձեռքով: Այլապես, հասցեատերերին կհասնեին պատռած էջերով, ճիշտ այնպես, ինչպես Բիբլիան` Լուիս Սթիվենսոնի նկարագրած ծովահենների հետ առնչվելուց հետո:
Իսկ մեր հարեւան մազութային սուլթանատին հաստատ վախ բռնող է պետք: Այն բանից հետո, որ ԶԼՄ-ներում տարածվեց լուրը, թե Հայաստանին տրամադրվելու են «Իսկանդեր» տիպի հրթիռներ, Բաքվում այնպիսի վայնասուն են կապել, կարծես այդ հրթիռներն արդեն գլխներին են թափվել: Դե, ձեռի հետ էլ, որոշ ռուս փորձագետներ խտացնում են այդ վախերը: Զորօրինակ, ռազմական փորձագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽՐԱՄՉԻԽԻՆԸ հայտարարել է հենց ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում. «Նպատակն անվտանգության ապահովումն է, իսկ թե որ կողմից, դա երկրորդական հարց է: Հրթիռի վրա հո գրված չէ, թե ում դեմ է այն ուղղված` Թուրքիայի, Ադրբեջանի, թե՞ ԻՊ գրոհայինների: Հրթիռները ուղղված են լինելու Հայաստանի ցանկացած թշնամու դեմ, այդ թվում` Ադրբեջանի: Իմիջիայլոց Վրաստանը նույնպես այդ ցուցակում է, քանի որ այդ հանրապետությունը Ռուսաստանի հակառակորդն է եւ կարող է խոչընդոտել ռազմական տեխնիկան Հայաստան տեղափոխելուն»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է եզրակացնել, որ Ադրբեջանի դեմ որեւէ հրթիռ կիրառելն ավելորդ է: Բավական է միայն կիրառման մասին հավարը գցել, եւ Բաքվում շատերը վախից ավելի շուտ կմեռնեն, քան այնտեղ կհասնի նույնիսկ ամենասրընթաց հրթիռը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված