Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԲՈՐԲՈՔՎԵՑ. «ՏՈՒՆ-ՏԵՂ ՉՈՒՆԵ՞Ս, ԳՆԱ ՀԱՆԳՍՏԱՑԻ ԷԼԻ»

Արխիվ 12-16

ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԲՈՐԲՈՔՎԵՑ. «ՏՈՒՆ-ՏԵՂ ՉՈՒՆԵ՞Ս, ԳՆԱ ՀԱՆԳՍՏԱՑԻ ԷԼԻ»

 

Երեկ մոտ երկշաբաթյա «օկուպացիայից» հետո Բաղրամյան պողոտան կրկին դարձավ երթեւեկելի: Թերեւս, պատմության մեջ չգրված տարբերակով ՀՀ ոստիկանությունը ոչ թե բռնի ուժով, այլ, ըստ իրենց, գլխների վրա, համենայնդեպս, ի սկզբանե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարներին տարան ոստիկանական բաժանմունքներ: Իսկ փողոցը բացվեց` երկու մայթեզրերին ոստիկանական կենդանի պատ կազմելով: «Իրավունքը» տեղի ունեցածի մասին փորձեց զրուցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից ԱՌԱՔԵԼ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ, ով Բաղրամյան պողոտայի ցուցարարների մասին լսելուն պես` բորբոքվեց.
– Դու հանգիստ չունե՞ս, տուն-տեղ չունե՞ս, գնա հանգստացի էլի: Էս ամառային արձակուրդներին, էս ի՞նչ հարց ես տալիս: Խաբար չեմ, ես Դուբայում եմ ու հլը չգիտեմ` Բաղրամյանը բացվել է, թե` ոչ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ