Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ՀՈՒՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՄԻԱՅՆ ԵՄ-Ն ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՊԱՅԹԵՑՆԵԼ

Արխիվ 12-16

ՀՈՒՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՄԻԱՅՆ ԵՄ-Ն ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՊԱՅԹԵՑՆԵԼ

Այն, որ այս շաբաթն իր ուրույն տեղը կունենա համաշխարհային պատմության մեջ, շատ փորձագետներ են վստահեցնում: Եվ դա շնորհիվ երկու կարեւորագույն իրադարձությունների շուրջ սպասվող զարգացումների: Խոսքը Հունաստանի հանրաքվեի եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի մասին է:

 

 

ԻՍԿ ԵԹԵ ԲՈԼՈ՞ՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՆ ՎԱՐԿԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ
Սկսենք Հունաստանից: Այն, որ կիրակի օրը հելենների անցկացրած հանրաքվեն կարող է գործոն դառնալ մինչեւ իսկ Եվրամիության լինել-չլինելու հարցում, ի սկզբանե էլ ենթադրելի էր:
Հունական այս պատմության գլոբալ իմաստը հասկանալը դժվար չէ. երկիրը տարիներ առաջ նստեցրել են. այսպես ասած, վարկային ասեղին: Թե ինչպես է այդ մեխանիզմը գործում, ովքեր են դրանից ահռելի եկամուտներ ստանում եւ ինչպես են ամբողջական երկրներ հայտնվում կատաստրոֆիկ ֆինանսատնտեսական վիճակում, թերեւս արդեն իմաստ էլ չունի մանրամասնել: Վերջին հաշվով՝ մեր երկիրը նույնպես ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր նույն տնտեսաքաղաքական գրոհի թիրախներից է, եւ այսօր, երբ խոսում ենք էլեկտրաէներգիայի, ջրի, բազում այլ ապրանքների գներից, ներքին տնտեսության ծանր վիճակից, խորքային պատճառը հենց նույն երեւույթն է, որի կործանարար հետեւանքների մասին երեւի թե մեր թերթի ստեղծման պահից ենք խոսում:
Իհարկե՝ Հայաստանը դեռ Հունաստանի վիճակում չէ. Եվրամիության մեխանիզմներն այդ «վարկային գաղութացման» համար աննախադեպ բարենպաստ վիճակ ստեղծեցին, եւ, բարեբախտաբար, նախ՝ ձգձգվեց, հետո՝ օրակարգից դուրս եկավ մեր եվրաասոցացման հարցը, ու մեզ հաջողվեց միայն պարտքեր առաջացնող վարկերի տակ խեղդվելուց դեռ հեռու մնալ: Իսկ այ՝ ասոցացված Ուկրաինայի բախտը չբերեց. ընդամենը երկու-երեք տարում ՀՆԱ-ի 50 տոկոսի կարգի վարկային բեռը 100 տոկոսից այն կողմ անցավ՝ երկրին կանգնեցնելով դեֆոլտի շեմին:
Բայց վերադառնանք Հունաստանին. վերջինս թերեւս միակ երկիրն է, որ իրեն կործանման շեմին հասցրած վարկային ասեղի դեմ իսկական պատերազմ է մղում: Ընդ որում՝ գրագետ պատերազմ, հաշվի առնելով, որ վարկային ասեղից հրաժարվելու հարցը հանրաքվեով լուծելու հունական այս քայլը պատահական չէ, որ բրյուսելյան սուպերդեմոկրատ եվրաչինովնիկությանը, համաշխարհային ֆինանսական օլիգարխիային ներկայացնող վարկատուներին եւ իրեն Եվրոպայի լիդեր համարող Գերմանիային հիստերիայի հասցրեց:

ԵՎ ինչու են կատաղել, դժվար չէ կռահել. այս կերպ Հունաստանի կառավարությունը դիտավորյալ ինքն իրեն զրկեց վարկատուների հետ լեզու գտնելու հնարավորությունից: Մինչդեռ վարկային ասեղ կոչված երեւույթի հիմնական սկզբունքը հենց դա է. ցանկացած կառավարություն, որը փորձում է հրաժարվել հետագա վարկերից, ենթակա է ծանրագույն ճնշումների, «հեղափոխությունների» եւ այլն: Մինչդեռ այս քայլով Հունաստանը ոչ միայն գործող, այլեւ՝ մյուս կառավարություններին է հանրաքվեի ուժով զրկում գործող ստանդարտ մեխանիզմներով նոր վարկեր վերցնելու հնարավորությունից: Այսինքն՝ արդեն պետք է ճնշել ողջ Հունաստանին, իսկ դա ծանր ռեզոնանս կարող է առաջացնել աշխարհով մեկ: Մյուս տարբերակը. կարելի է փորձել Հունաստանի հետ՝ վերջինիս ռեալ շահերը հաշվի առնող վարկային պայմանավորվածությունների գնալ: Բայց այս դեպքում էլ, եթե Հունաստանն ունի մոտ 330 միլիարդ եվրոյի կարգի վարկային պարտավորություններ, ապա, օրինակ՝ Իտալիայի համար այդ թիվը երկու տրիլիոնի կարգի է: Ավելին. նույն վարկային ասեղին են ԵՄ գրեթե բոլոր անդամները, եւ նրանք հաստատ Հունաստանի հետքերով կգնան հենց այն պահին, երբ տեսնեն, որ Աթենքը թեկուզեւ մասնակի հաջողություններ ունեցավ: Իսկ որ դա աշխարհով մեկ կջարդի վարկային ասեղի ողջ քաղաքականությունը, հաստատ է:
Ուրեմն մնում է Հունաստանին պատժել: Բայց սա էլ լուծում չէ. Աթենքն արդեն իսկ գնացել է աննախադեպ քայլի՝ հրաժարվել է մարել Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային տոկոսը: Պատասխան դեռ չկա եւ հարց է, թե կլինի՞: Այսինքն՝ ի՞նչ պետք է անեն, եթե Հունաստանն առհասարակ հրաժարվի վերադարձնել վարկերը, պետք է ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը բռնագրավե՞ն. ծիծաղելի է: Այլեւս վարկ չե՞ն տալու. բայց Հունաստանը հենց ինքն է հրաժարվում նման վարկերից: Կամ Հունաստանին ԵՄ-ից եւ ՆԱՏՕ-ից կհանե՞ն. սակայն այս դեպքում պետք է այդ երկրից դուրս բերեն նաեւ ՆԱՏՕ-ական բազաները եւ եթե ոչ Ռուսաստանը, ապա Չինաստանը հաստատ հունական այդ ողջ բեռը կհամաձայնի իր վրա վերցնել՝ այդ բազաներում տեղավորվելով: Համենայնդեպս՝ արեւմտյան շատ վերլուծաբաններ են այն համոզմունքին, որ Հունաստանի նկատմամբ ճնշումների դեպքում Աթենքն արագորեն տեղաշարժ կկատարի Մոսկվայի ուղղությամբ, եւ կստացվի, որ վարկերը չվերադարձրեց ու մնաց անպատիժ: Իսկ դա եվրոպական մյուս պարտապանների համար նորից դառնում է «վատ» օրինակ: Այսպիսով՝ Հունաստանի ուղղությամբ ցանկացած քայլ դառնում է վարկային ասեղի քաղաքականության տակ աշխարհի մասշտաբով դրված ական: Եվ հաշվի առնելով, որ համաշխարհային արտաքին վարկային ասեղի պորտֆելը մոտենում է 60 տրիլիոն դոլարի սահմանին, դժվար չէ պատկերացնել, թե հունական նախադեպը, անկախ լուծումներից, ինչ ծանր հարված է հասցնում ժամանակակից համաշխարհային ֆինանսական համակարգին եւ դոլարային հեգեմոնիային:
ՊԱՏԵՐԱԶՄ` ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԻ ԴԵՄ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Հունական այս իրավիճակն էլ ավելի է բարդանում, հաշվի առնելով այդ երկրի աշխարհագրական դիրքը: Այսինքն. եթե Արեւմուտքն այս պահին արդեն ստիպված է առավելագույնս կենտրոնանալ Հունաստանի վրա, ապա դա արդեն իսկ հուշում է, որ էլ ավելի է բարդանալու վերջինիս հարեւան Թուրքիային վերահսկողության դաշտ վերադարձնելու հարցը: Իսկ Թուրքիան այս օրերին գնալով ավելացնում է Սիրիայի սահմաններին իր զորքերի թիվը ¥արդեն ցամաքային զորքերի մոտ 15 տոկոսը կենտրոնացված է այդ հատվածում¤ եւ չի էլ թաքցնում, որ կարող է ներխուժել այդ երկիր:
Բայց մինչ թուրքական այդ ռազմատենչությանը հասնելը՝ նկատենք. այս օրերին իր ավարտուն փաստաթղթին է սպասում Իրանի միջուկային ծրագրի շուրջ չարչրկված գործընթացը: Կստորագրվի՞ այդ փաստաթուղթը. համենայնդեպս այս օրերին լավատեսական հայտարարությունների պակաս չի զգացվում: Թե Հայաստանն ինչ ակնկալիքներ, սպասելիքներ ունի այդ փաստաթղթից, հայտնի է, չկրկնենք:
Իսկ թե ինչ էֆեկտ այն կունենա տարածաշրջանային իրողությունների վրա, դա արդեն դարձել է դժվար կանխատեսելի: Այս առումով, վերադառնալով Թուրքիային, նկատենք. մեկ-երկու տարի առաջ Անկարան ուներ Սիրիա ներխուժելու ծրագիր: Սակայն եթե այն ժամանակ դրա հիմնական նպատակը նախագահ Ասադի տապալումն էր, ապա այսօր թիրախը բոլորովին այլ է. քրդերը սպառնում են պետականություն ստեղծել, ինչը մահացու վտանգ է Թուրքիայի համար: Գումարած դրան, եթե դեռ անցած տարի «Իսլամական պետությունը» Թուրքիայի պատվերով ակտիվորեն ջարդում էր քրդերին, ապա հիմա նույն ԻՊ-ն, ակնհայտորեն ամերիկյան քաղաքականության օգտին խաղալով, քուրդ զինյալների տեսնելուն պես` շտապում է նահանջել: Միաժամանակ՝ ինչքան էլ Վաշինգտոնը հաջող բանակցային գործընթացի մեջ է Թեհրանի հետ, սակայն նույն ԻՊ-ն, բացի Սիրիայից, արդեն պատերազմ է հայտարարել Իրանի դաշնակիցը համարվող «Հեզբոլահին», ԱՄՆ-ի դաշնակից համարվող Իսրայելին: Մինչեւ իսկ Եգիպտոսը, ԻՊ-ին ծնունդ տված Սաուդյան Արաբիան սկսել են դժգոհել այդ ոտից գլուխ ամերիկյան զենքով զինված ռազմականացված կառույցից:
Մի խոսքով՝ Մերձավոր Արեւելքում, ինչպես ասում են, «Շունը տիրոջը չի ճանաչում»: Եվ ահա այս իրավիճակում էլ կարող է ավարտուն տեսք ստանալ Իրանի միջուկային ծրագրի թեման, որը միանգամից ազատ է արձակում Թեհրանի ձեռքերը: Ի՞նչ ազդեցություն այն կունենա տարածաշրջանային այս լարվածության վրա. փորձագետները նույնիսկ դժվարանում են ասել՝ հանգստացնո՞ղ, թե՝ սրող: Սակայն մեկ հարցում հեղինակավոր փորձագետները գրեթե միակարծիք են. փաստաթղթի ստորագրումից հետո հենց Թեհրանն է ստիպված լինելու ԻՊ-ի դեմ պատերազմում տեղափոխվել առաջին պլան: Հակառակ դեպքում՝ պարզապես կորցնելու է Իրաք-Սիրիա ուղղությամբ իր դիրքերը, այսինքն՝ տարածաշրջանային առաջնորդ դառնալու հեռանկարը: Ավելին, ԻՊ-ի դեմ էֆեկտիվ գործողությունների ձգձգումը ամենամոտ ապագայում տարածաշրջանը տեղափոխելու է բոլորը բոլորի դեմ սկզբունքով պատերազմի փուլ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված