Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ՄԱՅԴԱՆԻ» ԱՆԱՂՄՈՒԿ ՄԱՀԸ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ՄԱՅԴԱՆԻ» ԱՆԱՂՄՈՒԿ ՄԱՀԸ

 

Մնացինք չինացու անեծքի տակ` շարունակում ենք ապրել փոփոխությունների ժամանակաշրջանում: Հիմա էլ Հունաստանն աննախադեպ քայլ արեց` իր հանրաքվեով հայտնի ռուսական հասցեով ուղարկելով ե՛ւ Եվրամիությանը, ե՛ւ եվրոպական վարկերը: Իսկ ԱՄՆ-ում էլ այդ երկրի Գերագույն դատարանի գոմիկական որոշման դեմ ընդվզեց Տեխաս նահանգն ամբողջովին` նահանգապետով հանդերձ: Նահանգապետ Գրեգ Էբբոտը բացեիբաց հայտարարեց, որ Գերագույն դատարանի որոշումը «ոճրագործություն է ողջամտության դեմ»:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԸ` ՈՐՊԵՍ ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ
Բաղրամյան պողոտայում ցուցարարները բավականին բացասաբար վարվեցին ե՛ւ Հայրիկյանի, ե՛ւ նրա բերած Եվրամիության դրոշների հետ: Պատռեցին, ոտատակ գցեցին: Բայց դրանից հետո տեսանք հեռուստակադրերը, թե ինչպես են Եվրամիության անդամ Հունաստանում այդ նույն աստղավոր կապույտ դրոշները այրում փողոցներում:
Սակայն մի կողմ թողնենք Հունաստանի կողմից Սպարտա ունենալու մասին վերհիշելը եւ ֆինանսական աշխարհակարգին աննախադեպ մարտահրավեր նետելը եւ անդրադառնանք մեր` երեւանյան գործերին: Ըստ էության, ի՞նչ տեղի ունեցավ` «Ոչ թալանին» նախաձեռնության տղերքի հեռանալուց հետո պողոտայում հայտնվեցին ինքնահռչակ առաջնորդներ` ի դեմս տարատեսակ գրանտակերների եւ «Ժառանգության» մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանի, ում ֆեյսբուքյան էջն աշխարհով մեկ ազդարարում է, որ ինքն ուղնուծուծով մայդանչի է: Սակայն Սանասարյանի մոտ առաջնորդ դառնալը չստացվեց` պողոտայում մնացած ոչ մեծաքանակ ցուցարարները այդպես էլ չվարակվեցին «լուսավոր եվրաապագայի» տեսլականով ու պարզ ցուցադրեցին իրենց վերաբերմունքը, այսպես կոչված, «եվրաարժեքների» նկատմամբ: Սանասարյանը շտապեց ներողություն խնդրել Հայրիկյանից, իրեն պատռտեց, որպեսզի ցուցարարները նույնպես ներողություն խնդրեն, բայց նրա հորդորները բանի տեղ չդրին: Ու ընդհանրապես պողոտայում ԵՄ դրոշի, իսկ խոշոր հաշվով, եվրաարժեքների վրա ոտքեր սրբելու գործողություններին հետեւած արձագանքները պարզ ցույց տվեցին, թե ովքեր են վերջին մայդանային մարգինալ գործիչները մեր երկրում: Գտնվեցին դեմագոգներ, ովքեր դատողություններ էին անում, իբր, եթե չլինեին այդ դրոշի ներքո գործող արժեքները, ապա ջահելները ո՛չ ցույց, ո՛չ էլ նստացույց կկարողանային անել: Դե, ինչ ասես սրանց, հույսները դրել են պատմական հիշողություն չունենալու վրա:Լավ, եթե կարող են հույս ունենալ, որ մոռացվել է, թե ինչպես 80-90 տարեկանների սերունդը 1965-ին Երեւանում ցույցեր էր անում Մեծ եղեռնի 50-ամյակի կապակցությամբ, ապա մի՞թե հնարավոր է հուսալ, որ այսօրվա երիտասարդ ցուցարարների ծնողներն ու ավագ եղբայրները մոռացել են 1988-1990թթ. Արցախյան ե՛ւ ցույցերը, ե՛ւ նստացույցերը, ե՛ւ փողոցային բողոքի բոլոր տարատեսակները: Իսկ այն ժամանակ աստղավոր կապույտ դրոշի նախագիծն անգամ չկար: Ինչեւէ, նաեւ «Հիմնադիր խորհրդարանը» ինքն իրեն մատնեց` որպես արեւմտամոլ, հայտարարելով, որ ցուցարարները հայաստանակենտրոնությունը շփոթել են այլոց մերժելու հետ...
Եվ հիմա էլ` Բաղրամյանում երթեւեկությունը բացելուց հետո նույն Դավիթ Սանասարյանն այդպես էլ չի հասկացել, որ հայ երիտասարդությունից մայդանչի սարքել չի կարող, ու կոչ է հնչեցրել շարժման հիման վրա ձեւավորել կուսակցություն: Երիտասարդը երեւի թե մոռացել է, որ ինքը կուսակցական է եւ մի բան էլ` կուսակցության մամլո խոսնակ... Չնայած «Ժառանգությունում» 7 հոգով 17 երգ երգելը ամենեւին նորություն չէ: Դե, եթե խորհրդարանում Ռուբիկ Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը արդեն հրապարակավ իրար էին գզում, ապա ինչո՞ւ զարմանալ, որ Միշիկո Սահակաշվիլիի հետ ինքնագոհ լուսանկարվող, Վարշավայում մեր եռագույնը գլխիվայր շրջված պարզող եւ Վաշինգտոնում, Օդեսայում 200 հոգի ողջ-ողջ այրած ուկրաինական ծայրահեղականներին բացեիբաց զորակցություն հայտնող Դավիթ Սանասարյանը հանուն Պետդեպի եւ «քեռի Սեմի», կարող է մոռացության մատնել սեփական կուսակցական պատկանելությունը:
Պարզ է, որ Ազատության հրապարակում ինչքան ավելի շատ հնչեն շարժումը քաղաքականացնելու եւ կուսակցականացնելու մայդանային ուղիով գնալու կոչերը, այնքան ավելի կպակասեն մասնակիցները, առավել եւս, որ Բաղրամյան պողոտան ոստիկանության կողմից բացվեց այնքան կիրթ եւ նրբանկատ ձեւով, որ տարբերակ չկա կրքեր բորբոքել «ոստիկանական ահավոր բռնությունների» թեմայով ու այդ կրքերով զանգված հավաքելու: Իզուր չէր Դավիթ Սանասարյանը վատացել եւ շտապօգնության կարիք զգացել բերման ենթարկելու պահին` չէ՞ որ իր աչքի առաջ առանց աղմուկի, առանց ծեծ ու ջարդի, առանց կրակոցների եւ այրվող անվադողերի ծխի, կամացուկ վախճանվեց մայդանային երազանքը: Չէ՞ որ ամերիկացիք նրան կհարցնեն` տղա ջան, բա քեզ ի՞նչ էինք այդքան սովորեցնում Վաշինգտոնում, Վարշավայում, Բրատիսլավայում եւ այլ վայրերում:

ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐՄԱԼ ՀՈՒՆՈՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ
Եթե այլ երկրներում իշխանությունը կա՛մ վճռականորեն ու դաժանաբար ճնշում է մայդանային շարժումները, կա՛մ անձնատուր լինում դրանց, ապա մեր երկիրը եղավ բացառություն: Մայդանը չծնված մարում է` առանց բիրտ գործողությունների, առանց իրավունքների եւ ազատությունների որեւէ սահմանափակման, առանց երկար-բարակ վախեցնելու ու համոզելու: Մեր երիտասարդները, լինելով հանդերձ շատ խայտաբղետ, այնուամենայնիվ, 6-րդ զգայարանով զգացին, որ այժմ հերթական «իշխանափոխիչ» խայծը կուլ տալը կլինի մոտավորապես նույնը, ինչ հուլիսի շոգին թանկարժեք մուշտակով փողոցներով շրջելը:
Ու թեեւ քոչարյանական քարոզչամեքենան քարոզում է, թե 20 տարի սեփական ձեռով ընտրած իշխանության երես չտեսած հայերին պետք է վերջապես այդ «ազատ ու արդար» ընտրության հնարավորությունը տալ, որպեսզի թեկուզ «Հզբոլլահ» ընտրեն, բայց իրենց ընտրածը լինի, նոր սերունդը հասցրել է ընկալել ավելի օգտավետ գաղափար: Որ կարեւոր չէ` ով է իշխանություն, եւ ինչպես է ձեւավորվել այդ իշխանությունը, կարեւորը այդ իշխանությանը հսկելն է եւ պարտադրելը, որ հանրային շահից բխող քայլեր անեն: Խոշոր հաշվով, մեր քաղաքական համակարգը ճգնաժամի մեջ է, եւ վերջին 20 տարիները ցույց տվեցին, որ «ազատ եւ արդար ընտրությունների» գաղափարի բացարձակեցումը, վատ իշխանավորներին նորերով փոխելու իդեա-ֆիքսը ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Այն միայն հերթական դատարկ հույսեր եւ անխուսափելիորեն դրան հետեւող դառը հիասթափություններ ծնող փակ շրջափուլ է, որից վաղուց ժամանակն է ձերբազատվել: Եվ, խոշոր հաշվով, սահմանադրական բարեփոխումներն էլ այդ շրջափուլից ազատվելու գործիքներից մեկն են:
Իսկ մյուս «գործիքները» ծնվեցին երիտասարդական միջավայրում: Տրանսպորտի թանկացման դեմ շարժումը, այնուհետ` կենսաթոշակային պարտադիր կուտակային ռեֆորմի դեմ ամիսներ տեւած բողոքները, հիմա էլ «էլեկտրական» ցույցերը պարզ ցույց տվեցին` կոնկրետ հարցադրումները ապահովում են լուծման ճանապարհը, լինի այն կարճ, թե երկար, ամբողջական, թե ինչ-ինչ փոխզիջում ենթադրող: Իսկ հենց որ արվում էր քաղաքականացման փորձ, նա միանգամից մեկնարկում էր մարգինալացման մեխանիզմը:
Իսկ եթե ամփոփենք «էլեկտրամայդան» չդարձած շարժման արդյունքը, ապա կտեսնենք ե՛ւ հանրության ակտիվ հատվածի, ե՛ւ իշխանության հասունացումը, ե՛ւ նոր դարաշրջանի մարտահրավերների համարժեք պատասխան տալու ձգտումը: ՀՀ նախագահն իր հայտնի ելույթում, թեեւ ընդամենը ժամանակավոր բավարարում տվեց բողոքավորների պահանջին, սակայն առաջանցիկ քայլեր արեց: Էլցանցերի աուդիտին ընդառաջ` արդեն բացահայտումները սկսվել են` հայկական կողմը ջրի երես է հանում ռուսական ընկերության տգեղ գործերը, ռուսական կողմն էլ նույն տարբերակով է վարվում մեր չինովնիկների հետ: Իսկ որ ճշմարտությունը ջրի երես հանելը դրական է, այդտեղ երկու կարծիք լինել չի կարող: Գումարած դրան` Սերժ Սարգսյանը հնչեցրեց գաղափար, որը հետխորհրդային ղեկավարներից դեռ ոչ ոք չի հնչեցրել` որ, ըստ ուսումնասիրության արդյունքների` բացառված չէ նույնիսկ էլցանցերի ազգայնացման տարբերակը: Ուշագրավ է` ազգայնացում բառը անգամ Պուտինի կողմից չի հնչեցվել այն դեպքում, երբ նրա ղեկավարած Ռուսաստանը աշխարհաքաղաքական կոշտ հակամարտության մեջ է:
Եվ ազգայնացման մասին «թռուցիկ» ակնարկն օդում չի մնացել, հիմա էլ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի շուրթերից հնչել է ակնարկ, որ բացառված չէ հարկ եղած դեպքում լքենք ԵԽԽՎ-ն: Այսինքն` ոմանց մոլեգին ձգտումը` «գունավոր հեղափոխություններին» իշխանությունն ու ակտիվ երիտասարդությունը փոխլրացման սկզբունքով վերածել են նորմալ պահպանողական էվոլյուցիոն գործընթացի: Չնայած, միգուցե աշխարհում տեղի ունեցող սրընթաց նոր փոփոխությունները այնքան արագացնեն այդ էվոլյուցիան, որ ավելի տեղին կլինի խոսել պահպանողական հեղափոխության մասին:
Իսկ թե աշնանը քաղաքական «ճտերը» հաշվելու գործընթացը ոչ միայն ընդդիմության, այլեւ ամբողջ քաղաքական համակարգի ինչպիսի վերաֆորմատավորում կարող է ենթադրել, դա առանձին մեծ թեմա է:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված