Բերանը կարած 28-ամյա ցուցարարը հիվանդանոցից վերադարձել է Ազատության հրապարակ
Արխիվ 12-16
Նախօրեին Ազատության հրապարակում ի նշան բողոքի բերանը կարած 28-ամյա Հովհաննես Կարապետյանի բերանի կարերը հեռացրել են: Երիտասարդը քիչ առաջ դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից վերադարձել է Ազատության հրապարակ եւ միացել նստացույցի մասնակիցներին:
Ինչպես հայտնի է երեկ Ազատության հրապարակում բերանը կարած 28-ամյա Հովհաննես Կարապետյանին «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել էր հիվանդանոց: Երիտասարդը համաձայնել էր հիվանդանոց գնալ եւ հեռացնել բերանի կարերը` ընկերների եւ ոստիկանների հորդորները լսելով:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, հեռացրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել: Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk