«ՄԱՅԴԱՆԱՅԻՆ» ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՇՓՈԹՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂԻՆ ՈՍՏԻԿԱՆԻ ՀԵ՞Տ
Արխիվ 12-16«ՄԱՅԴԱՆԱՅԻՆ» ԵՐԿՐԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ
ՇՓՈԹՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂԻՆ ՈՍՏԻԿԱՆԻ ՀԵ՞Տ
Հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ «Իրավունքի» տեղեկություններով` Հայաստան են եկել Ուկրաինայի քաղաքացիներ: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից «Իրավունքը» փորձեց պարզել` կհաստատե՞ն, թե՞ կհերքեն մեր տեղեկությունները: Դեսպանատան հասարակայնության եւ լրատվության բաժնի աշխատակիցը հարցին հարցով պատասխանեց.
- Իսկ որտեղի՞ց են ձեր տեղեկությունները, ես դա չգիտեմ: Նկատի ունեք` էթնիկ ուկրաինացինե՞ր, թե՞ Ուկրաինայի քաղաքացիներ»:
- Ուկրաինայի քաղաքացիներ:
Իսկ ինչպես կարող եք իմանալ նրանց քաղաքացիության մասին: Դուք նայել եք նրանց անձնագրերը»,- հետաքրքրվեց դեսպանատան ներկայացուցիչը:
- Դուք կամ հերքեք, կամ հաստատեք մեր տեղեկությունը:
- Ոչ կհերքեմ, ոչ հաստատեմ, քանի որ նման տեղեկություն չունեմ:
Հ.Գ. Փաստորեն,Ուկրաինայի դեսպանատանը բացարձակ չի հետաքրքրում` ի վերջո, սլավոնական արտաքինով մասնակիցների մեջ կա՞ն ուկրաինացիներ, թե ոչ: Եվ երկրորդ` դեսպանատան աշխատակիցը կարծես շփոթում է ոստիկանի եւ լրագրողի պարտականությունները: Անձնագրեր ստուգելը, «մայդանային» երկրի հարգելի ներկայացուցիչ, լրագրողի պարտականությունը չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk