Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀԱՅ-ԱՋԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՅ-ԱՋԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԵՐԳ`ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

 

Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ «Միլեն» շոու բալետի եւ Աջարիայի երգի ու պարի պետական ակադեմիական անսամբլի համատեղ համերգը`նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կայացավ «Միլեն» Պրոդաքշնի», Երեւանի «Սեբաստիա» մշակութային կենտրոնի եւ Աջարիայի մշակույթի նախարարության աջակցությամբ: Ողջ Համերգի ընթացքում ազգային պարերից բացի, հայկական եւ աջարական պարային կլոլետիվները ներկայացրեցին նաեւ  ռազմական պարեր, ինչպես նաեւ հատուկ պարային բեմադրություններ, որոնք բեմադրվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:

«Միլեն» շոու բալետի գեղարվեստական ղեկավար ԱՐԹՈՒՐ ԵՂՈՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ համերգը Երեւանում անցկացնելու գաղափարը պատկանում է Աջարիայի երգի ու պարի պետական ակադեմիական անսամբլի գեղարվեստական ղեկավար, Աջարիայի վաստակավոր արտիստ  ԱՄԻՐԱ ԲԱՅԻՋԱՁԵԻՆ.«Թե՛ Վրաստանը, թե՛ Ամերիկան եւ թե այլ երկրներ օրերից մի օր պետք է հասկանան, թե ինչ ճանապարհ են անցել հայերը: Այդ պատճառով էլ տարբեր երկրների հետ մշակույթի ոլորտում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք մեր խոսքն, ասելիքը տեղ հասցնել, այս համերգը դրա վառ ապացույցն էր»,-նշեց Ա. Եղոյանը: Նրա խոսքով` «Միլեն» շոու բալետն առաջիկայում կունենա ե՛ւ մարզային ե՛ւ արտասահմանյան շրջագայություններ, բացի այդ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կլինեն նոր պարային բեմադրություններ.«Նոյեմբերին մեր խումբը կունենա մեծ մենահամեգ, որտեղ ամեն ինչ առանձնահատուկ է լինելու`սկսած պարային բեմադրություններից մինչեւ հագուստները»,-ավելացրեց Արթուր Եղոյանը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի կողմից Ամիրա  Բայիջաձեին հանձնվեց շնորհակալագիր` բարեկամության, փոխադարձ համագործակցության համար: Ա. Բաիջաձեին պատվոգիր հանձնեց նաեւ Արթուր Եղոյանը`Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին մասնակցելու եւ փոխադարձ համագործակցության համար.«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, ուրախ եմ  համերգին մասնակցելու համար: Չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վարած մեծ քաղաքականությանը, մենք կարողանում ենք մեր գործն անել: Այս համերգը ցույց տվեց, որ քաղաքականությանը զուգահեռ, կան հարցեր, որոնք անհատները տարբեր կերպ են ընկալում»,-«Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց Ամիրա Բայիջաձեն:



ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ