ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ԱՆՑԱՆԵԼԻ Է
Արխիվ 12-16ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ԱՆՑԱՆԵԼԻ Է
Րոպեներ առաջ, ինչպես եւ հայտարարել էր ոստիկանությունը, 12:30-ին պետք է ցրեին ցուցարարներին եւ Բաղրամյան պողոտան անցանելի դարձնեին: Հիշեցնենք նաեւ, որ օրեր առաջ «Ժառանգության» մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանն էլ հայտարարել էր, որ եթե այսօր մինչեւ 21:00-ն իրենց պահանջներից գոնե մեկը չկատարվի, ապա նրանք պողոտայում օրեր շարունակ տեղադրված աղբամանները մեկ քայլ առաջ էին տանելու դեպի նախագահական նստավայրի կողմը: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ոստիկանները ինչպես որ հայտարարել էին այդպես էլ արեցին: Ընդվզող ցուցարարներին ձերբակալեցին եւ տարան ոստիկանական բաժանմունք, այդ թվում Վաղինակ Շուշանյանին եւ Դավիթ Սանասարյանին: Սակայն ինչպես մեզ տեղեկացրեցին տեղում նրանց ազատ կարձակեն երեք ժամ նց: Մի խոսքով ասած այս պահին Բաղրամյան պողոտան անցանելի է, ավտոմեքենաները կարողանում են ազատ երթեւեկել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
