«ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ». Վ. ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Արխիվ 12-16«ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ». Վ. ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը անտրամաբանական է համարում այն, որ եթե ՀԷՑ-ի աշխատանքն անարդյունավետ է եղել և պարտքեր են գոյացել, ապա ինչպե՞ս է կազմակերպությունը ճոխ բարեգործական ծրագրեր իրականացրել և գումարներ ծախսել:
«Պարադոքսը հենց սրանում է կայանում: Ինչպե՞ս է պատահում նաև, որ այդ համակարգում աշխատողները միլիոն դոլարները գերազանցող տներում են ապրում: Այսինքն այնքան տեսանելի բաներ կան, որոնք թաքցնել հնարավոր չէ: Դրանք շատ տեսանելի են քաղաքացիների համար և այսօրվա զայրույթը նաև դրանով է պայմանավորված»,- ասում է Վ. Բոստանջյանը:
Տնտեսագետի կարծիքով, եթե նման աչք ծակող փաստեր չլինեին, ապա հնարավոր էր, որ հասարակության շրջանում նման մեծ բողոքի ալիք չբարձրանար:
Խոսելով հոսանքի սակագնի հաշվարկման լղոզված մեթոդաբանության մասին Վ.Բոստանջյանի կարծիքով դրանք տիեզերքից չեն բերվում և շատ դեպքերում ամենազանազան հանձնաժողովները, ինչպես օրինակ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, կամ տարբեր վիճակագրական տվյալների հրապարակող ընկերությունների դեպքում այնպիսի մեթոդոլագիաներ են կիրառվում, որոնք հենց առաջին հայացքից են կասկած հարուցում և բավականին վիճահարույց են:
«Մեզ մոտ թող այնպիսի տպավորություն չստացվի, որ կիրառվել է մի այնպիսի մեթոդաբանություն, որի պարագայում սխալվել հնարավոր չէ: Այդպես չէ»,- ասում է տնտեսագիտության դոկտորը:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի կորուստներին Վ. Բոստանջանի կարծիքով եթե ողջ մեղքը բարդվի կորուստների վրա, ապա նույնիսկ բազմակի անգամ խաշած հավի ծիծաղը կգա, քանի որ այդ համակարգում բավականին մեծ են կոռուպցիոն ռիսկերը և այդ ամեն ինչի հանրագումարն էլ հենց դարձել է հասարակության անհնազանդության պատճառը: Իսկ իշխանությունների նման կեցվածն ինչո՞վ է պայմանավոված և արդյո՞ք հնարավոր է չեն տիրապետում իրականությանը հարցին նա պատասխանեց.
«Հնարավոր է, որ չեն տիրապետում, բայց ավելի շուտ նման կեցվածք են ընդունում, որովհետև դա իրենց ձեռնտու է»,- ասում է Վ. Բոստանջյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk