ԿԱՐԵՆ ԳՐԻԳՐՈՅԱՆԸ ԼՔԵՑ ՑԱՆԿԱԼԻ ՓԵՍԱՑՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԸ
Արխիվ 12-16ԿԱՐԵՆ ԳՐԻԳՐՈՅԱՆԸ ԼՔԵՑ ՑԱՆԿԱԼԻ ՓԵՍԱՑՈՒՆԵՐԻ ՇԱՐՔԸ
Հուլիսի 5-ն այսհուհետ կրկնակի տոն է լինելու լուսանկարիչ, երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ համար. հենց այսօր՝ ՀՀ Սահմանադրության խոհրդանշական օրը, Կ. Գրիգորյանը լքեց ցանկալի փեսացուների շարքը: Այսօր տեղի է ունեցել նրա նշանադրության արարողությունը:
Նշենք, որ երգահանի ընտրյալը նկարչուհի Արևիկ Գրիգորյանն է: Ի դեպ, վերջին շրջանում Կարենը հաճախ էր Արևիկի հետ հայտնվում այս կամ այն միջոցառմանը: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ նշանադրության արարողությունը կայացել է Երևանում՝ մտերիմների շրջապատում:
«Իրավունքը» միանում է բոլոր շնորհավորանքներին՝ մաղթելով նրանց անսպառ սեր և երջանկություն:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk