Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԵՆ, ՔԱՆ ԿԱՐՈՂ Է «ԱՐՏԱԴՐԵԼ» ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

Հովհ. Մանուկյան. «ՄԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐՈՂ ԵՆ, ՔԱՆ ԿԱՐՈՂ Է «ԱՐՏԱԴՐԵԼ» ԳՈՐԾՈՂ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

1991թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր` ազգային սահմանադրության ընդունումը: Սահմանդրությունն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով եւ այսօրը դարձավ պետական տոն` Սահմանադրության օր: Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության, հռչակեց մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձեւը` հիմնված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: Սահմանադրությամբ ձեւավորվեց կիսանախագահական կառավարման ձեւ՝ պետության գլխին` Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով:

Օրվա տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձն է հղել ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, որում մասնավորապես ասված է. «Շատերին հետաքրքրած կլինի պետական տոների վերաբերյալ մեր ժողովրդի ոչ այնքան տոնական վերաբերմունքը: Այն, որ տարբեր երկրներում Սահամանդրության ընդունման օրը մեծից փոքր լիաթոք ուրախանում են, դրոշներով շքերթներ կազմակերպում, կարծես հայ իրականության կողմից դեռեւս ընդօրինակված չէ: Պատճառները տարբեր են, սակայն դրական միտումը նկատելի է տարեցտարի: Կարելի է ասել, ՈՐ ՍԱ ՏՈՆ Է, ՈՐ ՆՇՎԵԼՈՒ Է ՎԱՂԸ… Ընդհանրապես ցանկացած նորին ընտելանալու եւ համապատասխան ռեակցիա տալու համար փորձաշրջան ու ժամանակ է պետք»: Սահամանդրության ընդունումից հետո անցել է 20 տարի եւ, ըստ արդարադատության նախարարի, անվիճելի է, որ հասել ենք պատասխաններ գտնելու հասունությանը. «Այսօր մեր քաղաքացիներն ավելի բարձր արժեքների կրող են, քան կարող է «արտադրել» գործող Սահմանադրությունը, հետեւաբար՝ մենք պետք է կարողանանք ճիշտ հասկանալ ստեղծված սոցիալ-քաղաքական իրականությունը, մեր արժեհամակարգային միջավայրը եւ կառուցել առավել ճկուն մեխանիզմներով ու ժողովրդավարական արժեհիմքով համակարգ: Դրան հասնելու համար, թերեւս կարեւոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը, այլեւ` կառավարման ձեւի ընտրությունը, որը մեզ կտանի կասկածներ ու հարցեր բացառող ժողովրդավարության ճանապարհով, կապահովի ազգային իղձերի իրականացում եւ դրանց հիմքով սոցիալ-տնտեսական բարեկեցություն»: Իսկ վերջում շեշտել է. «Շնորհավորում եմ բոլորիս մեր Մայր օրենքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս համար այն լինի մեծագույն արժեք եւ դառնա մեր ամենօրյա գործողությունների չքննարկվող ուղեկիցը»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված