Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս Պետրոսյան Մի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ  Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. Telegraph ԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)

«ՄԻ ԲԱՆ Է ԳԱՂԱՓԱՐԱՊԵՍ ՇԻՏԱԿ ՇԱՐԺՈՒՄԸ, ԱՅԼ Է ԴՐԱՆԻՑ ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ ԿԱՄ PR-ԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐԶԵԼԸ»

Արխիվ 12-16

«ՄԻ ԲԱՆ Է ԳԱՂԱՓԱՐԱՊԵՍ ՇԻՏԱԿ ՇԱՐԺՈՒՄԸ, ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՅԼ Է ԴՐԱՆԻՑ ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ ԿԱՄ PR-ԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐԶԵԼԸ»

 

Բաղրամյան պողոտայում վերջին երկու շաբաթում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի վերելքներն ու վայրէջքները դեռ շատ կքննարկվեն ոչ միայն հայաստանյան, այլեւ միջազգային մամուլում: Ամփոփելով` այս շարժման սկիզբն ու շարունակությունը` «Իրավունքը» զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ`անդրադառնալով առաջին օրերին մայդան քարոզողներից մինչեւ այսօր բարձրախոսների առաջ հայտնված դեմքերին:

-Ինչպե՞ս կգնահատեք, մեր երկրի տեղեկատվական անվտանգության մակարդակը` հաշվի առնելով, որ Բաղրամյան պողոտայի շուրջօրյա ցույցերը միջազգային ԶԼՄ-ները առաջին օրերին լուսաբանում էին` այն ասոցացնելով մայդանի հետ:

–Տեղեկատվական անվտանգությունն առաջին մի քանի օրը բավականին թույլ վիճակում էր, որովհետեւ էլի ներխուժեցին օտար խաղացողներ, հիմնականում` Ռուսաստանից ու Ուկրաինայից: Ցավոք սրտի, նրանք ներխուժեցին` Հայաստանում մայդանի լինելու տպավորությամբ եւ լավ տարածում էին այդ միտքն իրենց մոտ: Իրենց փորձագիտական եւ լրագրողական շրջանակներում, իրոք, տպավորություն էր, թե Հայաստանում մայդան է: Ինչքան էլ փորձ էր արվում ապացուցելու, որ այդպես չէ, այնուամենայնիվ, բարդ էր: Հետեւաբար, ստիպված ստացվեց այնպես, որ ե՛ւ Բաղրամյանում գտնվող ժողովուրդը, ե՛ւ մեր տեղեկատվական դաշտի մասնագետներն ու լրագրողները նույնիսկ մի քիչ «բռի» ձեւով սկսեցին ստիպել այդ լրագրողներին հասկանալ, ով չէր հասկանում, ով չէր պատկերացնում, բացատրել, իսկ ով հատուկ էր անում, ուղղակի դուրս էր հանվում Բաղրամյան պողոտայից ընդհանրապես: Նրանց, պարզապես, ասվում էր, որ պետք չէ պղտոր ջրում ձուկ որսալ: Կարծես թե, ռուսական մեդիաներով արդեն հիմնականում տալիս են իրական տեղեկատվություն, որ այստեղ սոցիալական բնույթի բողոք էր, այլ ոչ թե ինչ-որ մայդանի տեխնոլոգիա: Իսկ ուկրաինացիների մոտ վերջին օրերին կարելի է որոշակի տրամադրության անկում տեսնել: Ի վերջո, նրանք էլ հասկացան, որ, փաստորեն, այստեղ մայդան չէ, ու հուսախաբված են: Ի դեպ, նույնպիսի իրավիճակ ստեղծվեց Պերմյակովի դեպքի ժամանակ: Եվ էլի հայկական մեդիա դաշտն ինքն իրենով չէր, այլ ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ, ադրբեջանցիներ այստեղ ներկա էին եւ բավականին դժվար էր պայքարել 4-5 ճակատով: Մինչդեռ այս անգամ հիմնական խաղացողները ռուսներն ու ուկրաինացիներն էին, Արեւմուտքը մի փոքր ավելի նեյտրալ էր, եւ, կարծես թե, կարողացանք իրավիճակը շտկել:

- Ըստ Ձեզ, իրավիճակը շտկել հաջողվեց տեղեկատվական պայքարի արդյունքո՞ւմ, թե՞ որոշ սցենարներից ելնելով` պարզապես, միջազգային մեդիադաշտի տրամադրվածությունը փոխվեց:

- Հիմնականում ապատեղեկատվություն տարածելը նրանց կողմից տգիտություն էր կամ պատվեր: Բայց պատվերի մասը մի կողմ թողնենք, որովհետեւ այդպես լուսաբանելը տվյալ մեդիայի գլխավոր սեփականատիրոջ կողմից էր գալիս: Մինչդեռ հատկանշական էր, որ  արտասահմանյան լրագրողներ էին գալիս, որոնք ուզում էին ամեն ինչ անել, որպեսզի «մայդանացնեն» իրավիճակը, ու ժողովրդի ուշադրությունը շեղեն: Նրանք, ովքեր շիտակ, ազնիվ լրագրողներ էին, իրենք փոխեցին իրենց կարծիքը, եւ վերջին 3-4 օրվա ռեպորտաժներում հատուկենտ էին դեպքերը, որտեղ Հայաստանը փորձում էին ներկայացնել որպես մայդան կամ որպես ուկրաինական դեպքերի շարունակություն: Իմ կարծիքով ե՛ւ Բաղրամյան պողոտայում կանգնած ժողովուրդը, ե՛ւ մեր լրագրողներն ու մեդիադաշտի մասնագետները  կարողացան, համենայն դեպս, Ռուսաստանի լրագրողների մոտ փոխել այդ կարծրատիպը:

- Այնուամենայնիվ, համացանցի որոնողական համակարգերում այս ցույցերը պիտակավորվեցին որպես «էլեկտրոմայդան»: Դրանից շահողներ ու պարտվողներ եղա՞ն:

- Ըստ իս` ոչ, որովհետեւ այս շարժումն ինքնին ազնիվ է, իսկ ազնիվ շարժումն անհնար է պիտակավորել: Եթե շարժման տակ լիներ այլ հանգամանքներ կամ այլ նպատակներ, ամեն տեսակի պիտակ էլ կստանար, բայց բոլորս տեսանք, որ շարժումն իսկզբանե մաքուր էր եւ մինչեւ վերջ էլ այդպես գնաց: Իսկ խառնակիչները, որոնք փորձում էին սողոսկել շարժման մեջ, առանձնապես որեւէ օգուտ չստացան:

- Ձեզ համար շարժումն ավարտվե՞ց:

- Ինձ համար շարժումը չի ավարտվել, այլ թեւակոխել է այլ փուլ: Հիմա բոլորս փորձում ենք տեսնել, թե աուդիտը ինչով կավարտվի եւ հարցն ինչպես կհանգուցալուծվի: Ներկա պահին կոմպրոմիսային տարբերակ է դաշտում: Եվ նաեւ մի լավ բան կա, որ ապագայում բոլոր մենաշնորհների տերերն ու մեր որոշ կոռումպացված չինովնիկները, երբ կրկին կորոշեն ժողովրդի գրպանից սեփական խնդիրները լուծել, ավելի զգուշավոր կլինեն, երեւի, մի հազար անգամ կգցեն-կբռնեն: Չէ՞ որ շատ լավ տարբերակ էր վերջերս ստեղծվել` պարտքեր կուտակել վատ մենեջմենթի կամ այլ պատճառներով եւ բեռը բարդել ժողովրդի վրա: Իսկ ժողովուրդը ներկա պահին այս շարժումով ցույց տվեց, որ այլեւս չի հանդուրժելու: Հետեւաբար, մենաշնորհների տերերը ուրիշ ճանապարհներ պետք է գտնեն սեփական քմահաճայուքները բավարարելու: Իմ կարծիքով շարժումը կարող է շարունակություն ունենալ տարբեր ակցիաների տեսքով, քանի որ խնդիրները շատ են: Այնպես որ, «Ո՛չ թալանին» գաղափարը մնալու է, «Ո՛չ էներգետիկայի թալանին» գաղափարը վաղը կարող է դառնալ «Ո՛չ գազային թալանին», «Ո՛չ բենզինային թալանին» եւ այլն: Դա կախված է, թե ինչքանով կրկին ոչ արդարացի որոշումներ կընդունվեն եւ ինչքանով կրկին փորձ կարվի մտնել ժողովրդի գրպանը:

- Վերջին օրերին Բաղրամյան պողոտայում բարձրախոսները ձեռքից ձեռք անցան: Չե՞ք կարծում, որ սա է նաեւ պատճառը, որ շատերը հիասթափված այլեւս ցույցերի դուրս չեն գալիս:

- Կարծում եմ` այդ ցույցերը գնում է դեպի մարում, եթե այլ բան չմտածեն: Հիմա այդ բարձրախոսները ուզում են վերցնել այն մարդիկ, որոնց մենք շատ երկար տարիներ ճանաչում ենք: Եվ կարող եմ ասել, որ իրենք քաղաքացիական շարժման անհաջողակներն են, որովհետեւ տապալել են յուրաքանչյուր շարժում, որը փորձել են ղեկավարել: Թող իրենք մի անգամ էլ համոզվեն իրենց անհաջող լինելու մեջ եւ թող ժողովուրդը կրկին տեսնի, որ մի բան է գաղափարապես շիտակ շարժումը, բոլորովին այլ է այդ շարժումից դիվիդենտներ կամ PR-ային միավորներ կորզելը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը Կիեւում խրոհել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն ՀԷՑ–ի ենթակայանում բռնկված խոշոր հրդեհը չի հաջողվում մարելՌուսաստանը վերականգնել է խորհրդային «Մեռած ձեռք» միջուկային պատասխան հարվածի համակարգը. The Sunday TimesԹրամփն ընդունեց պանթյուրքիզմի գաղափարը. Նադեին-ՌաեւսկիՎերջին երկու օրերին Իրանը Հորմուզի նեղուցում հարձակվել է 19 նավի վրա (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված