ԽԱԲՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԻ ԳՈՐԾԸ ՄԻՊ-Ը ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ
Արխիվ 12-16ԽԱԲՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԻ ԳՈՐԾԸ ՄԻՊ-Ը ՎԱՐՈՒՅԹ Է ԸՆԴՈՒՆԵԼ
Ընթերցողները, հավանաբար, կհիշեն «Իրավունքի» այն հրապարակումները, որոնք առնչվում են խաբված սիրիահայ Ֆրիդա Հարությունյանի խնդրին:
Հիշեցնենք` Ֆրիդա Հարությունյանը մեկն է այն սիրիահայերից, որը 2012-ին լքեց Սիրիան այնտեղ տիրող պատերազմական գործողությունների պատճառով և եկավ Հայաստան: Սակայն այստեղ վերադառնալուց հետո տիկին Ֆրիդային նոր խնդիրներ էին սպասվում: Բարձրաստիճան որոշ պաշտոնյաների օգնությամբ Ֆրիդա Հարությունյանի եղբայրը խլել է նրա բնակարանը:
Այս տարվա հունվարի 29-ի հրապարակման մեջ գրել էինք, որ տիկին Ֆրիդան պատրաստվում է դիմել ՄԻՊ-ի ու դատախազին: Այսօր «Իրավունքին» հայտնի դարձավ, որ ՄԻՊ-ը տիկին Ֆրիդայի գործը վարույթ է ընդունել, իսկ ՀՀԿ-ին` որպես ԱԺ-ում ներկայացված կուսակցության դիմումը ուղարվել Երեւանի դատախազություն, որն էլ իր հերթին քաղաքացու բողոքն ուղարկել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk