Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԼՈԲԲԻՍՏԻ ՀԱՅՑԸ

Արխիվ 12-16

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԼՈԲԲԻՍՏԻ ՀԱՅՑԸ

Հուլիսի 1-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը մերժել է համասեռամոլության լոբբիստներից  եւս մեկի` Իրանի քաղաքացի Ռոմիկ Վանիկի Դանիալի հայցն ընդդեմ «Իրավունքի»:

Հիշեցնենք` Իրանի  այս քաղաքացին այն հայցվորներից է, որոնք  դատի էին տվել «Իրավունքին» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին`«Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի եվ պետության թշնամիների սեւ ցուցակը» հոդվածի  համար, որտեղ «Իրավունքը» դատապարտել էր 60 համասեռամոլական լոբբիստներին` Ինգա եւ Անուշ Արշակյաններին Կոնչիտայից զզվելու պատճառով հալածելու համար:
16 հայցվորի հայցը  Հայաստանի դատական երեք ատյաններն էլ մերժել են, այսինքն` Հովհաննես Գալաջյանի հոդվածում որեւէ վիրավորանք կամ զրպարտանք չի նկատվում, եւ հայցը համարվում է ամբողջությամբ անհիմն եւ իրավազուրկ:
Եթե 16 հայցվորները, բացի ներողությունից ու հերքումից, պահանջում էին  նաեւ ֆինանսական փոխհատուցում, ապա Իրանի քաղաքացին  «Իրավունքից» պահանջում էր  միայն հերքում եւ ներողություն խնդրել «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի եվ պետության թշնամիների սեւ ցուցակը» հոդվածի  համար:
Հետաքրքիրն այն է, որ գործը քննել է  դատավոր Արայիկ Մելքումյանը, ով նույն գործի շրջանակներում բավարարել էր  մեկ այլ դատական հայց:
Հիշեցնենք` Հովհաննես Գալաջյանը «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի եվ պետության թշնամիների սեւ ցուցակը» հոդվածով ընդամենը փորձել էր պաշտպանել Ինգա եւ Անուշ Արշակյանների` կոնչիտաներից զզվելու իրավունքը եւ որեւէ միտում չի ունեցել անձնապես վիրավորել կամ առավել եւս զրպարտել համասեռամոլների լոբբիստներին: Բանն այն է, որ անցյալ տարի Արշակյան քույրերի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ շուրջ 60 լոբբիստներ նրանց դեմ հալածանքի արշավ էին իրագործել, ինչի առնչությամբ «Իրավունք» թերթը հրապարակել էր Հովհաննես Գալաջյանի «ՆՐԱՆՔ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼ ԼՈԲԲԻՆԳԻ ՇԱՀԵՐԸ. ԱԶԳԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ» հոդվածը, ուր ներկայացրել էր լոբբիստների ֆեյսբուքյան էջերի հղումները եւ գնահատական տվել նրանց գործողություններին: Այս հոդվածի շուրջ չորս տարբեր դատական գործեր ընթացան, որը  դատական պրակտիկայում չլսված բան է:
Հավանաբար, դատավոր Արայիկ Մելքումյանը գիտակցել է  նախորդ դատավճռի ոչ իրավաչափ լինելը եւ որոշել է կայացնել  իրավաչափ  վճիռ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ