ՎԱՂԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ
Արխիվ 12-16ՎԱՂԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է
ՀՐԴԵՀԱՎՏԱՆԳ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ
Պայմանավորված բարձր ջերմաստիճանով` վաղը Հանրապետության հովտային եւ
նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն, այդ մասին զգուշացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Երեւանում վաղը սպասվում է մինչեւ 39 աստիճան տաքություն: Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել հունիսի 6-ից:
Իսկ վաղը` հուլիսի 4-ին Երևանում սպասվում է 39 աստիճան տաքություն, ինչն ըստ նախարարության «Հիդրոմետ» ծառայության ռեկորդային է համարվում հենց այդ օրվա համար. Մինչեւ այժմ Երեւանում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1975 թվականին` 38.80C: Իսկ 1993 թվականի հուլիսի 4-ին Երեւանում գրանցվել է ամենացածր ջերմաստիճանը` 12.30C:
Ամեն դեպքում` վաղը խուսափեք արեւոտ վայրերից եւ ինչպես խորհուրդ են տալիս մասնագետները` օրվա ընթացքում շատ ջուր խմեք, հաճախ լվացվեք, սառը ջրով թրջեք երեսն ու ձեռքերը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk