ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ. «ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՄԱՅԴԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆ. «ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՄԱՅԴԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հոսանքի թանկացման դեմ պայքարի մասին, այն համարեց լավ նախաձեռնություն: «Բայց որոշ ուժեր այն ցանկանում են օգտագործել հօգուտ իրենց: Երիտասարդները բարձրացրել են տնտեսական հարցեր, բայց ամեն կերպ ցանկանում էին մայդան ստանալ այդ շարժումից, որը, սակայն, չեղավ»,- ասաց Ամարյանը:
Բաղրամյան պողոտայում հիմա որոշ ուժեր, ըստ Ամարյանի, փորձում են «շիրա» տալու միջոցով ժողովուրդ հավաքել` քաղաքական ինչ-ինչ նպատակներով: Ի դեպ, Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Վանաձորում, ըստ Ամարյանի,հատուկ դպրոցում մայդանի մասնակիցներ է պատրաստում:
Մանրամասները`տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk