ԱՐՈՆՅԱՆԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԻ ՎԵՐՋԱՊԱՀ
Արխիվ 12-16ԱՐՈՆՅԱՆԸ` ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԻ ՎԵՐՋԱՊԱՀ

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը շարունակում է անհաջող հանդես գալ միջազգային մրցաշարերում եւ ցուցադրել խաղ, որը համապատասխան չէ բարձրակարգ գրոսմայստերին: Համենայնդեպս՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած դասակարգման թարմացված աղյուսակում Արոնյանը նահանջել է 2 աստիճան եւ զբաղեցնում է 10-րդ տեղը: Հայ գրոսմայստերի վարկանիշը նվազել է՝ 2776-ից հասելով 2765-ի:
Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում են աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու բուլղարացի Վեսելին Տոպալովը: 100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի հավաքականի եւս 2 ներկայացուցիչներ. Գաբրիել Սարգսյանը 66-րդն է, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 96-րդը: Արոնյանի այս նահանջը, թերեւս, պետք է բացատրել նորվեգական Ստավանգերում օրեր առաջ ավարտված Norway Chess 2015 շախմատային սուպերմրցաշարով, որտեղ մեր գրոսմայստերն անհաջող ելույթն ունեցավ: Մասնավորապես՝ մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի միավորը կիսեց աշխարհի նախկին չեմպիոնի հետ: Իսկ 8-րդ տուրում զիջեց գործող չեմպիոնին, թեեւ Կարլսենն էլ իր հերթին այս մրցաշարում ցուցադրեց խիստ անհաջող խաղ: Լեւոն Արոնյանը պարտությամբ ավարտեց նաեւ սուպերմրցաշարի վերջին` 9-րդ տուրը, ասենք՝ վերջին տուրը անհաջող էր նաեւ Կարլսենի համար: Մրցաշարի հաղթող ճանաչվեց բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Տոպալովը, ով հավաքեց 6.5 միավոր: Հնդիկ Վիշվանաթան Անանդն ու Հիկարու Նակամուրան 6-ական միավորով բաժանեցին 2-3-րդ տեղերը: Լեւոն Արոնյանը մրցաշարն ավարտեց 3 միավորով՝ Համերի հետ բաժանելով վերջին երկու տեղերը:ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
