ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ ՄԻԼԻՈՆՆԵՐ Է ԴԻԶԵԼ
Արխիվ 12-16ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ ՄԻԼԻՈՆՆԵՐ Է ԴԻԶԵԼ
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից լրատվամիջոցները տեղեկանում են այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի մասին: Սակայն, պարզվում է, հաննձնաժողովի անդամներն էլ վատ չեն ապրում: «Իրավունքը» etichs.am-ից տեղեկանում է, որ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Սարգսյան Արտակը նախորդ տարի հայտարարագրել է ոչ միայն անշարժ գույք, այլեւ դրամակա միջոցներ: Հանձնաժողովի անդամը նախորդ տարվա սկզբում հայտարարագրել է 3,600,000 դրամ արժողությամբ ավտոտնակ, որը, սակայն, առկա չէ տարվա վերջում: Մինչդեռ 7,200,000 դրամանոց «KIA SOUL» առկա է միայն տարվա վերջում:
Արտակ Սարգսյանի փոխառությունները 2014-ի վերջում կազմել են 57,000 դոլար, իսկ դրամական միջոցները 1,600 դոլար եւ 100,000 դրամ: Արտակ Սարգսյանի եկամուտները նախորդ տարի եւս քիչ չեն: Հետաքրքիրն այն է, որ պրն Սարգսյանը եկամուտներ ստացել է նաեւ մրցույթների ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումներից (80.000 դրամ), գույքի օտարումից` (3,600,000 դրամ), վարձակալությունից (1,575 դրամ), վարկերից (1,060,000.00 եւ 470,000.00 դրամ), աշխատանքի վարձատրությունից (7,472,000 դրամ): Ընդհանուր առմամբ Արտակ Սարգսյանի եկամուտները կազմում են 14,177,000 դրամ:
Արտակ Սարգսյանի կինը` Անահիտ Կիրակոսյանը, հայտարարագրած դրամական միջոցները բավական համեստ են` 2,617,666 դրամ:





ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk