Եվա Եգանյան. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆ ԻՐ ՈՃՈՒՄ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ Է» (ՊՐԵՄԻԵՐԱ)
Արխիվ 12-16Եվա Եգանյան. «ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆ ԻՐ ՈՃՈՒՄ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ Է» (ՊՐԵՄԻԵՐԱ)
«Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի» մեներգչուհի ԵՎԱ ԵԳԱՆՅԱՆՆ այժմ աշխատում է իր առաջին ձայնասկավառակի վրա, որն ըստ երգչուհու հանդիսատեսի դատին կհանձնվի աշնանը: Դրան զուգահեռ օրերս կայացավ Եվա Եգանյանի «Ասա ինչու» երգի տեսահոլովակի պրեմիերան: Այն երգչուհու երրորդ տեսահոլովակն է: «Իրավունքի» հետ զրույցում Եվան պատմեց. «Քանի որ երգի առաջին կատարողը ես էի` ցանկացա, որպեսզի տեսահոլովակի միջոցով երգն ունենա պատմություն եւ ապրի շատ երկար: Երգը ժողովրդական է, որի հեղինակը Գրիգոր Բանանցն է: Իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Վասիլ Շահբազյանը Կարծում եմ տեսահոլովակն իր ոճում յուրահատուկ է: Աշխատել եմ պրոֆեսիոնալ թիմի հետ»:
Աշնանը թողարկվելիք իր առաջին ձայնասկավառակի մասին խոսելիս երգչուհին շեշտեց, որ այնտեղ զետեղված կլինեն միայն ժողովրդական ժանրի երգեր.«Հետագայում կթողարկվի ձայնասկավառակ նաեւ էստրադային ժանրի երգերով: Նախատեսվում են նոր տեսահոլովակների նկարահանումեր: Կփորձեմ հանդես գալ միշտ նորություններով», ասաց երգչուհին եւ շեշտեց. «Իմ երգացանկը բազմաոճ է եւ բազմաժանր, ունեմ ժողովրդական ուրախ եւ արագ երգեր, որոնց ներքո կարելի է պարել եւ ուրախանալ»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk