Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

ՍԱԿԱԳՆԵՐՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՅՍԲԵՐԳԻ ՎԵՐԻՆ ՀԱՏՎԱԾՆ ԵՆ

Արխիվ 12-16

ՍԱԿԱԳՆԵՐՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՅՍԲԵՐԳԻ ՎԵՐԻՆ ՀԱՏՎԱԾՆ ԵՆ

Թեմայի սկիզբը՝ նախորդ համարում
Հայաստանյան էներգետիկ համակարգի հետ կապված` մեկ գործոն կարծես թե սկսում է գերիշխող դառնալ: Համակարգում պետք է ձեւավորել ոչ թե էժան ու թանկ, բարձր ու ցածր, այլ՝ օբյեկտիվ սակագին (ընդ որում, նաեւ հասարակության կողմից ըմբռնելի), անկախ նրանից, թե 1 կՎտ/ժ-ի համար ինչ վերջնական գին կլինի:

ՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ԲԱՐՁՐ ԿԱՄ ՑԱԾՐ, ԱՅԼ ՕԲՅԵԿՏԻՎ ՍԱԿԱԳԻՆ
Մեկ բան եւս հաստատ է. այդ վերջնական X սակագինը ձեւավորվում է ոչ թե ՀԷՑ-ում, այլ՝ ողջ համակարգով մեկ՝ մինչեւ սպառողի էլեկտրահաշվիչ: Այսինքն՝ մինչ ՀԷՑ-ին հասնելը, դեռ այն հարցը կա, թե Ռոբերտ Նազարյանի գլխավորած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որքանո՞վ է օբյեկտիվ սակագներ սահմանել արտադրող համակարգում: Մեկ օրինակ բերենք. վերջերս առիթ էինք ունեցել անդրադառնալ այն իրավիճակին, որն առաջացել է ատոմակայանում: Այսպես՝ անցած տարի այստեղ չարաշահումների մասին բավականին ծանր քր.գործ էր հարուցվել, որի շարժը, մեղմ ասած, տեսանելի չէ: Ընդ որում, սրանից զատ էլ ատոմակայանի մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը պատմում է բազում այլ աղաղակող «չարաշահումային ուղղությունների» մասին: Կոնկրետ փաստերը շրջանցենք մեկ պարզ նկատառումով. ԱԱԾ-ի վարույթում գտնվող այդ քր.գործն արդեն իսկ ապացուցում է, որ Հայաստանի թիվ 1 արտադրող կայանում կան հսկայական չարաշահումներ, այսինքն՝ կայանի արտադրած հոսանքի ինքնարժեքը որեւէ պարագայում չի կարելի օբյեկտիվ համարել: Ու դրանից հետո, երբ կայանի «փողոտ» պաշտոններում տեղավորվում են գործող նախարարի մերձավորների համարում ունեցող անձինք, դա անշուշտ առնվազն կասկածներ է առաջացնում, թե ՀԱԷԿ-ի այդ ինքնարժեքային վիճակը տեղաշարժվել է օբյեկտիվության ուղղությամբ: Պատկերացրեք՝ անգամ գնումների հետ կապված` մրցույթները չէին կարողանում իրականացնել: Ճիշտ է, հետո պարզաբանեցին, թե հիմնականում մրցույթներն արված են, բայց հարց է ծագում, թե երկու անգամ տապալված մրցույթից հետո՝ երրորդի ժամանակ ՀԱԷԿ-ն ի՞նչ գներով է ապրանք-ծառայություններ ձեռք բերել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ բարձր` իհարկե: Իսկ դա ինչքանո՞վ է ազդելու հոսանքի ինքնարժեքի վրա...
Այս իրավիճակում արդեն նույնիսկ զավեշտի է նմանվում, որ «մութ ու ցուրտ» տարիներին՝ 1992-1994 թվականներին էներգետիկայի փոխնախարարի պաշտոնից մեր օրերում էներգետիկայի նախարար դարձած Երվանդ Զախարյանը հիմա էլ սկսել է այս իրավիճակների սլաքներն ուղղել համակարգի հնամաշության վրա. «Արտադրող հզորությանների մեծ մասը շահագործվում է ավելի քան 30 տարի»: Իսկ քանի՞ տարի են շահագործվում նոր միայն արդիականացված Երեւանի ջէկ-ն ու Հրազդանի ջէկ-ի 5-րդ բլոկը: Այսինքն՝ ո՞վ է մեղավոր, որ ժամանակակիցը թողած՝ հիմնականում կենտրոնացել են նույն «ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող Հրազդանի իրոք նախնադարյան ջէկ-ի վրա: Էլ չասած, որ եթե առաջնային ուշադրության տակ գտնվող ատոմակայանում է նման կոռուպցիոն ճահիճ առաջացել, ուրեմն էլ ի՞նչ ասենք այդ նախնադարյան ջէկ-ի մասին, որտեղ արտադրանքի ինքնարժեքը հնարավոր է «գերուռճացնել» հազար ու մի եղանակով:

ԵՎ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀՐԱԶԴԱՆԻ ՋԵԿ-Ն ԱՅԴՔԱՆ ՍԻՐՈՒՄ
Մինչդեռ փաստն այն է, որ վերջին երեք-չորս տարիներին այդ կայանն սկսել է արտադրել մոտ կրկնակի անգամ ավելի հոսանք, որն էլ էականորեն թանկացնում է համակարգի ողջ արտադրանքի առանց այն էլ՝ կասկածելի ինքնարժեքը: Եվ դա այն դեպքում, երբ, ինչպես մեր հրապարակումներից մեկում առիթ ունեցել ենք ներկայացնել, արձանագրվել է փաստ, որ Սեւանից բաց թողնվող տարեկան ջրաքանակը կրկնապատկվել է, սակայն դա որեւէ տեսանելի ազդեցություն չի թողել ամենաէժան՝ Սեւանի հիդրոկասկադի արտադրանքի ծավալի վրա: Արդյունքում առաջ է գալիս արտադրող կայանների ինքնարժեքից էլ ավելի կարեւոր մյուս հարցադրումը. ո՞րն է երաշխիքը, որ հիդրոհամակարգի կամ ատոմակայանի արտադրանքի մի մասը, ասենք՝ մոտ 300 մլն կՎտ, ընդհանուր «կաթսա» չի մտնում Հրազդանի ջեկ-ի արտադրանքի անվան տակ: Հակառակ դեպքում ո՞րն է նույն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող այդ կայանի նկատմամբ նման տարօրինակ սիրո պատճառը, ինչո՞ւ այդ ողջ ծանրաբեռնվածությունը ավելի արդիական մյուս երկու կայանների վրա չի դրվում, որ Զախարյանն էլ համակարգի հնամաշությունից չխոսեր: Ճիշտ է, կա այն կիսապաշտոնական բացատրությունը, թե հնարավոր չէ, օրինակ, Հրազդանի ջէկ-ի 5-րդ բլոկը փոքր հզորություններով է գործարկել: Բայց այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք ՀԷՑ-ի հետեւյալ պաշտոնական թվերը. 2013թ. հունվարին Հրազդանի հնամաշ ջէկ-ից գնել են 168 մլն կՎտ/ժ հոսանք, հաջորդ ամիս՝ 29 եւ մարտին՝ 65 մլն: Իսկ ահա 5-րդ էներգաբլոկը համապատասխանաբար տվել է 72, 148 եւ, ուշադրություն դարձրեք, 9 մլն կՎտ/ժ, Երեւանի ջէկ-ը՝ 48, 61 ու 50 միլիոն: Դեռ մի կողմ թողնենք, որ այդ երեք ամիսներին մեղմ ասած՝ թերբեռնված է գործել այս բոլորից էժան ատոմակայանը (այս հարցն այն խնդրի շրջանակներում է, թե իրո՞ք թերբեռնված է աշխատել, եւ ոչ թե գործել է ողջ ծավալով եւ նրա արտադրանքը վերագրվել է Հրազդանի ջէկ-ին): Սա փաստ է, որ 5-րդ բլոկն ու Երեւանի ջէկ-ն աշխատել են իրենց հնարավորություններից անհամեմատ թույլ ռեժիմներով եւ կարող էին հանգիստ արտադրել նաեւ Հրազդանի ջէկ-ի այդ միասնական ավելի քան 260 մլն կՎտ/ժ-ը (որն այդ կայանի տվյալ տարվա արտադրանքի 40 տոկոսից ավելի է): Բայց «չգիտես ինչու» այդ 260 միլիոնը հենց այդ նախնադարյան գերթանկ կայանից է գնվել: Բայց չէ՞ որ սա ամենեւին էլ միակ նման օրինակը չէ: Եվ, վերջապես, ո՞վ է խանգարում՝ «ՌԱՕ ԵԷՍ»-ի առաջ կոնկրետ պահանջ դնել. արդիականացրու կայանը, հակառակ դեպքում արտադրանքդ «ընդհանուր կաթսայից» դուրս կմնա...
Չնայած այն բանից հետո, երբ աուդիտի թեման մտավ օրակարգ, մեր երկրի էներգետիկ իրողությունները սկսել են բավականին հետաքրքիր ընթացք ստանալ: Մասնավորապես՝ կան լուրեր, որ ՀԷՑ-ի տնօրեն Բիբինն է փորձում ամեն կերպ «թռնել», բայց գոնե այս պահին դեռ չի հաջողվում. դա կնշանակեր միանգամից մեղքն ընդունել՝ հարվածն ուղղելով «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի շեֆերին. համենայնդեպս՝ 220 միլիոն դոլար վարկ, ինչպես որ Ե. Զախարյանն է ներկայացնում, Բիբինը կամ նրան նախորդած Գլադունչիկը հաստատ ինքնուրույն չէին կարող վերցնել: «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն է սկսել գիտակցել՝ ՀԷՑ-ի թեման տեղափոխվել է հայ-ռուսական հարաբերությունների հարթություն, եւ եթե այդ վարկերը եւ այլ թալանային հարցերը պրակտիկ օրակարգ մտնեն, հաստատ շատ գլուխներ են թռչելու: Եվ այս առումով հասկանալի է, թե ինչու սույն ընկերության կառավարման խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկն անհանգստացած՝ փորձում է պատմությունը ներկայացնել «բացառապես տնտեսական, այլ ոչ քաղաքական» խնդիր՝ սլաքներ ուղղելով դեպի ՀԾԿՀ: Վերջինիս ղեկավար Ռոբերտ Նազարյանը եւս, ինչպես որ ժամանակին ներկայացրել էինք, արդեն բացահայտ նյարդային ռեակցիա է ցուցաբերում՝ իր հերթին «բոչկա գլորելով» ՀԷՑ-ի վրա. «Անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին եւ թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը»: Բացթողումներ եւ թերացումնե՞ր. բայց չէ՞ որ հենց Նազարյանի հանձնաժողովը պետք է վերահսկեր եւ դա թույլ չտար...
Մի խոսքով՝ այս վեճը դեռ կթեժանա եւ վստահ ենք, որ լավ հեռանկար չի խոստանում ո՛չ Բիբինին եւ ո՛չ էլ Ռ. Նազարյանին: Այնպես որ՝ հետեւենք զարգացումներին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված