Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԿԱ ԱՆՀԱՅՏ ԿԱՍԿԱԾՅԱԼ

Արխիվ 12-16

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾՈՎ ԿԱ ԱՆՀԱՅՏ ԿԱՍԿԱԾՅԱԼ



Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացված մահափորձի գործը, որով մարզպետը ճանաչվել է տուժող, Գլխավոր դատախազությունը օրերս ուղարկել է ԱԱԾ: Թե ինչով է պայմանավորված, որ այսքան երկար-բարակ գցել-բռնելուց հետո որոշվեց, որ այդ մահափորձը ազգային անվտանգության խնդիր է, ԱԱԾ-ն դեռ չի մեկնաբանում: Լրատվական ծառայությունից միայն նշեցին.

 


- Այս պահին նախաքննությունը ակտիվ փուլում է, եւ հենց նախաքննության գաղտնիությունից ելնելով` իրավասու չենք պատասխանել, թե ինչն է պաճառը, որ ԱԱԾ է տեղափոխվել սույն գործի քննությունը: Կարող ենք միայն ասել՝ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված` ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի եւ նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված թիվ 69104115 քրեական գործով, սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձեւ դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ:
Մենք փորձեցինք նաեւ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանից պարզաբանում ստանալ, սակայն նրա հետ կապվել մեզ այդպես էլ չհաջողվեց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ