Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ Է ԲԻԲԻՆԸ «ԳՈՐԾՈՒՂՎԵԼ» ՄՈՍԿՎԱ

Արխիվ 12-16

Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ Է ԲԻԲԻՆԸ «ԳՈՐԾՈՒՂՎԵԼ» ՄՈՍԿՎԱ

Ինչպես հայտնի է, մի քանի օր շարունակ տեղեկություններ էին շրջանառվում, որ  Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրեն Եվգենի Բիբինն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից, նույնիսկ լուրեր տարածվեցին, որ նա ՌԴ-ում կալանավորվել է: Սակայն ՀԷՑ-ի մամլո խոսնակ Նատալյա Սարջանյանը պաշտոնապես հայտարարեց, որ Բիբինն այս օրերին գտնվում է Մոսկվայում` գործուղման մեջ եւ շուտով կվերադառնա:


Թե ինչ խնդիրներ է պարոն Բիբինը լուծելու այս ծանր օրերին, նման երկարաշունչ գործուղման ընթացքում, երբ ՀԷՑ-ն ամեն կոպեկը պետք է հաշվեր, չի հայտնվում: Միակ պաշտոնական տեղեկությունն այն է, որ գլխամասում՝ «ՌԱՕ ԵԷՍ»-ում, պետք է մասնակցեր ինչ-որ հաշվետու ժողովի: Այսինքն՝ մի երկու օրով պետք է գնար ու գար:
Թե իրականում ինչ է անում Բիբինը Մոսկվայում, լուրեր կան: Ու այդ թվում, որ համառորեն փորձում էր հասնել պաշտոնանկության այն պատճառաբանությամբ, թե իր պահանջած 17 դրամով սակագինը չի բարձրացել, եւ ինքն այլեւս չի կարող աշխատել: Բայց մեր աղբյուրները տեղեկացնում են, որ դա շիրման է, եւ պաշտոնանկությունը Բիբինին պետք է ՀԷՑ-ում սպասվող աուդիտից հեռու լինելու համար: Բայց այս դեպքում ստացվում է, որ ՀԷՑ-ի տնօրենը ոչ թե ընկերության, այլ՝ անձնական հարցերով է գործուղված մնացել: Մինչդեռ մոսկովյան գործուղումն էժան հաճույք չէ, եւ հարց է ծագում՝ ո՞ւմ փողերով: Մեր այդ հարցին ՀԷՑ-ի մամլո խոսնակ Ն. Սարջանյանը պատասխանեց. «Դե, բնականաբար, ՀԷՑ-ի միջոցներով է կազմակերպվել պարոն Բիբինի գործուղման ծախսերը, հո իր սեփական միջոցներով չպե՞տք է գործուղման մեկներ»:
Այսպիսով՝ այս երկարաշունչ գործուղման համար ՀԷՑ-ին ի՞նչ օգուտ տվեց Բիբինը: Գումարած դրան՝ երբ որեւէ տնօրեն այսքան երկար է բացակայում, ի՞նչ վնասներ է տալիս տվյալ հիմնարկությանը. եթե իրոք ՀԷՑ-ի հետ կապված նման երկարաշունչ լուրջ հարցեր կային, ապա պետք է տեղակալներից մեկին գործուղեր: Եթե իր անձնական հարցերն է լուծում, ինչպես որ նշեցինք, ապա սա կնմանվեր պաշտոնական դիրքի չարաշահման: Ինչ վերաբերում է «ՌԱՕ ԵԷՍ»-ի ժողովին, ապա դրա մասնակցությունը եւս չի կարող ՀԷՑ-ի հաշվին լինել. գլխամասն է ժողով հրավիրում, թող իր հաշվին անի:
Իհարկե՝ խոսքը համեմատաբար փոքր, աննշան գումարի մասին է, որը ՀԷՑ-ից գնացել է Բիբինի գործուղման վրա: Բայց շեշտենք՝ մեծ, թե փոքր, այս կարգի ծախսերը սակագնում հաշվառված են, այսինքն՝ վճարվում են մեր բոլորի գրպանից: Ու հետո, քանի՞ նման փոքր ծախսեր կան, որոնք չենք էլ նկատում, բայց արդյունքում վերածվում են սակագնային լուրջ թվերի:
Իսկ թե պարոն Բիբինի այդ «անհասկանալի» գործուղումն ինչ նստեց մեր շարքային սպառողի գրպանի վրա՝ Ն. Սարջանյանը հրաժարվեց պատասխանել. «Այդ հարցին միայն գրավոր կպատասխանեմ»:
Լավ, պետք չէ, գումարի չափից այս հարցում բան չի փոխվում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված