ԽՈՒՍԱՓԵ՛Ք ԼՑՆՈՎԻ ԵՎ ՀԱՄ ՏՎԱԾ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ԽՈՒՍԱՓԵ՛Ք ԼՑՆՈՎԻ ԵՎ ՀԱՄ ՏՎԱԾ ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐԻՑ
Հատկապես ամառն իր հետ բերում է բազմաթիվ խնդիրներ` սննդի որակի եւ պահպանման հետ կապված, քանի որ մի կողմից տնտեսվարողներն են հաճախ արտադրում անորակ սնունդ, իսկ մյուս կողմից էլ՝ վաճառակետերում տվյալ սննդի պահպանման պայմաններն են միանգամից սրվում: Բայց եթե ասենք՝ մսային ծագման սննդամթերքի հետ կապված նման խնդիրները «հասկանալի են», ապա միշտ էլ միանգամայն տարօրինակ է փչացած պաղպաղակի հարցը:
Երկրորդ խախտումը հայտնաբերվել է Արմավիրի մարզում`«Մարգարիտա 97» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Վանիլա կոռնետ» ե «Բրիկետ» տեսակների մոտ: Այս դեպքում՝ կան նաեւ արտադրության փուլում թույլ տրված սանիտարահիգիենիկ բնույթի խախտում:
Իսկ թե ինչ խախտումներով են արտադրվում մյուս ընկերությունների պաղպաղակները, ցույց կտան ստուգումների արդյունքները, որոնք ըստ Ն. Առաքելյանի` կներկայացվեն հանրությանը` ծառայության կողմից իրականացվող դիտարկումներն ավարտելուց հետո:
Սակայն մեկ հանգամանք եւս նկատենք: Տրամաբանորեն՝ հայտնաբերված նման խախտումները պաղպաղակ արտադրող մյուս ընկերությունների համար պետք է դաս լիներ: Սակայն կոնկրետ դեպքում փաստն այն է, որ պատժվողները ոլորտում գրեթե չերեւացող ընկերություններ են, եւ ահա «շնաձկները» բացակայում են: Ընդ որում ասել, թե խոշեր պաղպաղակագործների մոտ խախտումները բացակայում են, առնվազն ծիծաղելի կլիներ, եւ փաստերի պակաս էլ չկան: Կտեսնի՞ այդ ամենը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը. քանի որ ասում են, թե ստուգումները շարունակվում են, առաջ չընկնենք ենթադրելով, թե՝ ոչ: Ինչ վերաբերում է մանրերին, ապա նրանք էլ հասկանում են, որ այս տարվա բռնվել-տուգանվելու «պլանը կատարեցին», ուրեմն կարելի է հանգիստ շարունակել:
Զրուցեցինք նաեւ մասնագետի հետ: Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը փաստեց, որ պաղպաղակի անվտանգությունը կախված է բաղադրության եւ պահպանման պայմանների հետ, եթե այն արտադրվում եւ պահպանվում է ճիշտ պայմաններում, անվտանգության խնդիր արդեն չի լինում. «Պաղպաղակը օրգանիզմում կարող է առաջացնել որոշ խնդիրներ, մանավանդ շաքարի մեծ քանակը, որը երեխաների դեպքում ցանկալի չէ: Պաղպաղակը համարվում է կենդանական ճարպերի թաքնված աղբյուր: Սրանով հանդերձ՝ վտանգավոր է նաեւ այն դեպքում, երբ բաղադրությունում ավելացվում են տարբեր տեսակի բուրավետիչներ, կոնսերվանտներ: Դրանց օգնությամբ պաղպաղակին որոշակի համ է տրվում եւ երկարացվում է պահպանման ժամկետը: Մինչդեռ՝ պաղպաղակում ինչքան նման նյութեր քիչ լինեն, այնքան լավ»:
Դիետոլոգը նաեւ նկատեց, որ մարդկանց մեծ մասը պաղպաղակ ուտում է դրսում քայլելիս, ինչն այդքան էլ ցանկալի չէ, քանի որ այդ ընթացքում պաղպաղակի վրա են հավաքվում թունավոր եւ վնասակար բակտերիաներ. «Այս հարցում զգուշավորություն է պետք ունենալ: Ինչ վերաբերում է պաղպաղակում կաթի փոշու առկայությանը, ապա այն չափի մեջ պետք է լինի եւ սպառողներին անպայման տեղեկացվի, որ տվյալ պաղպաղակում առկա է կաթի փոշի: Սպառողներին խորհուրդ կտամ խուսափել նաեւ դրսում լցնովի պաղպաղակներից, քանի որ այստեղ կան պահպանության եւ արտադրության հետ կապված խնդիրներ»,- շեշտեց Վ. Պետրոսյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
