Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

«ԴԵՌԵՎՍ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ՄԵՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ...»

Արխիվ 12-16

«ԴԵՌԵՎՍ ԱՄԲՈՂՋ ԾԱՎԱԼՈՎ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ՄԵՐ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ...»


Ստորեւ ներկայացնում ենք ՌԳԱ Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ հետ մեր զրույցի շարունակությունը` վերջերս Երեւանի փողոցներն ալեկոծած «էլեկտրական» բողոքի հզոր ալիքի պատճառների եւ հետեւանքների շուրջ: Զրույցի սկիզբը` «Իրավունք»-ի հուլիսի 1-ի համարում:

–Դուք իրավացիորեն նշեցիք, որ հենց երիտասարդ ցուցարարներն ամեն ինչ անում էին` սադրիչներին չեզոքացնելու համար: Սակայն չափազանց շատ են այն շրջանակները, որոնք տենչում են բողոքի ակցիաները շուռ տալ մայդանային հուն եւ գիշանգղների պես պտտվում են Բաղրամյան պողոտայի շուրջ: Արդյո՞ք բողոքի հաջորդ ալիքի ժամանակ նույնպես կհաջողվի չեզոքացնել մայդանչիներին, թե՞ պետք է պարզապես չհասցնել հաջորդ բողոքների...
– Ե՛վ Հայաստանի պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության, ե՛ւ Ռուսաստանի այն շրջանակների, ովքեր անտարբեր չեն հայ-ռուսական բարեկամության ապագայի հանդեպ, պարտականությունն է` անել ամեն ինչ, որպեսզի նման բան տեղի չունենա: Դա յուրաքանչյուրն իր տեղում պետք է անի:
– Հայտնի է, որ Արեւմուտքը հսկայական փողեր է ներդնում ե՛ւ «նարնջագույն» կուսակցություններում, ե՛ւ շուրջ 5000 ՀԿ-ներում, ե՛ւ լրատվական դաշտում, իսկ ռուսները, պատկերավոր ասած, սահմանափակվում են` Պուշկինի եւ Գագարինի ծննդյան օրերը նշելով: Առայժմ սանձարձակ հակառուսական քարոզչությունը տալիս է գրեթե զրոյական արդյունք, սակայն ինչքա՞ն դա կարող է շարունակվել:
– Անշուշտ, դա անվերջ շարունակվել չի կարող: Մեր աչքի առաջ ունենք Ուկրաինայում ռուսների եւ ուկրաինացիների հակամարտությունը, թեեւ դա նույն ազգն է: Տեսնում ենք, ինչպես են փլուզվում ընտանիքները, ինչպես են թշնամանում ընկերները, ինչպես է արյուն հեղվում... Դա շատ բանի մասին է վկայում:
Արեւմուտքի աշխատանքը տարբեր կառույցների եւ հանրության շերտերի հետ շատ համակարգված եւ լուրջ է, հաճախ նրանք ստեղծում են իրենց բնույթով քայքայիչ գործընթացներ, որոնք ինքնաֆինանսավորվող են, ինչը տեսանք Ուկրաինայում: 5 միլիարդ դոլարը, որ ծախսվել է Ուկրաինան քայքայելու համար, այդպիսի երկրում այդպիսի արդյունք ստանալու համար ամենեւին էլ մեծ գումար չէ: Ռուսական կողմը դրական ուղղություններով, եթե համադրենք ամեն ինչ, ներդնում է էապես ավելի շատ:
Օրինակ, Հայաստանին տրամադրվող 200 միլիոնանոց ռազմական վարկը շատ էական է` անվտանգության ոլորտի տեսակետից, սակայն հանրային հնչեղություն ունեցող աշխատանքի պակասը, անշուշտ առկա է: Մի կողմից առկա է իներցիան` կենտրոնանալու փառավոր անցյալի վրա, եւ ցավոք, բավականին թույլ աշխատանք է անցկացվում` համատեղ ապագայի տեսանկյունից: Նույն Ռուսաստանում վերջին 25 տարվա ուղու վերագնահատման ցավոտ գործընթաց է գնում: Ժամանակին ինքը Ռուսաստանն էր ձգտում դեպի Արեւմուտք, եւ այժմ քաղում ենք դրա դառը պտուղները: Դեռեւս ամբողջ ծավալով չի վերականգնվել ինքնիշխանությունը, եւ դրանից են բխում բոլոր խնդիրները: Առկա է կադրերի հարցը եւ բազում այլ հարցեր:
Այնպես որ, այլընտրանք չունի միասին ապագա կառուցելը: Արեւմուտքի ճանապարհը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ռուսաստանի համար հղի է բացառապես հումք եւ այլ ռեսուրսներ մատակարարող, կախյալ պետության ապագայով, եւ չեմ կարծում, որ դա այն է, ինչ ուզում են մեր ժողովուրդները:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված