Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում

«ԵՐԿԱՐ «ՊԱՐԱԼԻԶԱՑՎԱԾ» ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ»

Արխիվ 12-16

«ԵՐԿԱՐ «ՊԱՐԱԼԻԶԱՑՎԱԾ» ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ»

 

ՀՀ խորհրդարանի քվեարկությամբ երեկ վավերացվեց ՀՀ եւ ՌԴ կառավարության միջեւ 2015 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Այն ժամանակ, երբ ԱԺ ամբիոնից հնչում էին տեսակետներ, որ այս շահավետ համաձայնագիրը չվավերացնելը ձեռնտու է միայն Ադրբեջանին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դարձավ այն միակ պատգամավորը, ով դեմ քվեարկեց համաձայնագրին: Այս, ինչպես նաեւ Բաղրամյան պողոտայում վերջին երկու շաբաթում տիրող իրավիճակի ու Արա Աբրահամյան-ՕԵԿ բարեկամության մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ:


«ԱՅՍՏԵՂ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԾԻՔ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ»


–Տիկին Բիշարյան, չե՞ք կարծում, որ վերոնշյալ համաձայնագրին դեմ լինելը, պարզապես, Ադրբեջանի «ջրաղացին ջուր լցնել է» նշանակում:
– Ընդհանրապես, կարծում ենք, որ վարկային պայմանագրերը մի քիչ չափից ավել էին, եւ բոլոր տեսակի վարկերին կարելի է դեմ լինել: Բայց երբ բովանդակության մեջ ես նայում, այս վարկին դեմ լինելը ճիշտ չէ: Մենք գտնում ենք, որ պետք է աջակցել, որպեսզի ռազմարդյունաբերական մեր ամբողջ հնարավորությունները էլ ավելի ուժեղանան: Ի վերջո, հստակ գիտենք մեր վիճակը, մեր հնարավորությունները, եւ եթե այսօր արդիական ներմուծումներ մեր ունեցածի վրա չանենք, ապա վաղը կարող ենք մրցունակ չլինել պետության անվտանգության պահպանման հարցերում: Ինչպես նաեւ, Աստված մի արասցե, պատերազմական գործողությունների ժամանակ չենք ունենա հնարավորություններ` հակահարված տալու կամ պաշտպանվելու: Այդ տեսանկյունից գտնում ենք, որ արդարացված է այս վարկը` իր նպատակին ծառայեցնելու համար, եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Եթե «հարեւանդ» գիտի, որ քո հնարավորություններն իրենից պակաս չեն, դա արդեն իսկ զսպաշապիկ է մեր հակառակորդի համար, որովհետեւ հասկանում է, որ ստանալու է համապատասխան հակահարված, եթե անգամ փորձի գործողությունների գնալ:

«ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉՆ ՈՒՆԻ ՍԿԻԶԲ, ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՈՒՆԵՆԱ»


–Առ այսօր Բաղրամյան պողոտան շարունակում է էեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարների կողմից «պարալիզացված» մնալ, որքանո՞վ է այն այսօր ընդունելի Ձեզ համար, երբ արդեն իսկ կա ՀՀ նախագահի համապատասխան որոշումը:
– Գրեթե ամեն օր մեր խմբակցության պատգամավորները, մեր երիտմիությունը, «Հայկական վերածննդի» մեր երիտասարդական թեւը մշտապես աջակցել եւ սատարել է այս գործընթացներին: Գտնում ենք, որ արդար պայքար ու պահանջ է: Երիտասարդական այդ նախաձեռնության կողքին մենք պարզապես կանգնեցինք, որպեսզի վստահ լինեն, որ իրենց երկրում իրենց ձայնը լսում են, որ իրենք կարող են իրենց իրավունքները պաշտպանել: Եվ չպետք է կոտրել այն երիտասարդին, որը մեր ապագան է: Այս առումով շնորհակալություն եմ հայտնում պայքարող երիտասարդներին, որոնք արդարության կոչ էին անում, եւ նրանց կատարած գործողությունները բարձր եմ գնահատում: Բայց ցանկացած գործընթացներում ամեն ինչ պետք է կատարվի ծրագրավորված, որպեսզի ճիշտ հանգուցալուծում լինի, այդ մասին իրենց հետ էլ եմ անձամբ խոսել: Հիմա իրենց ձայնը լսվել է, փորձում են ստեղծել աուդիտի հանձնաժողով եւ պետք է արդեն որոշեն` այս քայլը իրենց բավարարո՞ւմ է, թե` ոչ: Չէ՞ որ շատ երկար «պարալիզացված» գործընթացներն ունենում են նաեւ բացասական հետեւանքներ:
– Հետեւելով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող զարգացումներին` համամիտ չե՞ք, որ բովանդակային առումով այն այլեւս ուրիշ է, ու բարձրախոսների առաջ հայտնվել են մարդիկ, որոնք կապ չունեն այդ պայքարի հետ:
– Իսկապես, երեկ հարթակում տարբեր մարդիկ էին: Երբ պայքարի գործընթացը գնաց, ցուցարարներն անընդհատ կոչեր էին հղում, թե պետք չէ այն քաղաքականացնել: Բայց չէ՞ որ դա բոլորին էր համախմբել մի տեղ, եւ քաղաքական ուժեր կլինեն, քաղաքացիական շարժման անդամներ, թե հասարակական-քաղաքական միավորներ, իրենց անձնական խնդիրն էլ էր:  Ըստ իս, ո՛չ պետք էր հայտարարություններ անել, որ զերծ մնան, ո՛չ էլ հակառակը: Որեւէ մեկը չի կարող տարանջատել ու ասել, թե դու Բաղրամյան չգաս, դու քաղաքական դաշտում ես, կամ դու չգաս, որովհետեւ ՀԿ ներկայացուցիչ ես, կամ էլ դու չգաս, որովհետեւ քաղաքացիական շարժման անդամ չես: Այս տարանջատումը, ընդհանրապես, ինձ դուր չի եկել: Ժողովրդական մի լավ խոսք կա` «Գյուղ կանգնի` գերան կկոտրի», երբ միասնական ես լինում, խնդիրն ավելի հեշտ է լուծվում: Հետեւաբար, միգուցե, այն բովանդակային առումով փոխվել է, ու, կարծում եմ, որ այն ամենը, ինչն ունի սկիզբ, պետք է վերջ ունենա: Անհրաժեշտ է հասկանալ, թե պայքարի որ տարբերակներն են ձեռնտու այն մարդկանց, որոնք գերադասել են Բաղրամյանում նստել:

«ՈՐԵՎԷ ԲԱՆ ՓՆՏՐԵԼ ԱՅԴ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՅՍ ՊԱՀԻՆ` ԱԶՆԻՎ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»


–Անդրադառնանք նաեւ մամուլում լայնորեն շրջանառվող այն խոսակցություններին, որ Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է հայաստանյան քաղաքականությամբ զբաղվել, ու այդ ճանապարհը կապվում է հենց ՕԵԿ-ի հետ: Կհերքե՞ք, թե կհաստատեք այս լուրերը:
– Արա Աբրահամյանը վաղեմի բարեկամն է «Օրինաց երկրի» եւ մասնավորապես` Արթուր Բաղդասարյանի, որովհետեւ երկար տարիների ընկերներ են: Իրենց փոխհարաբերությունները ոչ միայն քաղաքական-հասարակական համագործակցության կամ այլ տեսանկյուններից պետք է նայել, այլ որպես անհատներ` իրենք ունեցել են իրենց անձնական մտերմությունը: Այդ խոսակցություններն ընդամենը խոսակցություններ են, որովհետեւ դեռեւս չեմ նկատել Արա Աբրահամյանի քաղաքական գործողությունները, ինչի մասին բամբասում են, խոսում: Մեր շատ գործընկերներ, հայրենակիցներ, գործարարներ գալիս են Հայաստան, ներդրումներ են անում, աջակցում են տարբեր քաղաքական ուժերին, աջակցում են տարբեր խնդիրներ լուծելուն, եւ, գտնում եմ, որ սա նորմալ է, ազնիվ է ու արդար: Նույնիսկ շնորհակալ պետք է լինենք մարդկանց, որոնք Հայաստանի ապագայով իսկապես մտահոգված` իրենց ներդրումներն են կատարում այստեղ: Ու Արա Աբրահամյանը այդ մտահոգ մարդկանցից մեկն է, որը բազամաթիվ խնդիրների շուրջ աջակցել է մեր հայրենակիցներին եւ մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին: Իհարկե, կան մարդիկ, որոնք սիրում են տարբեր գնահատականներ տալ, բայց ես այն մարդկանցից եմ, որ լավին երբեք վատ չեմ ասի: Մեր քաղաքական դաստիարակության եւ, ընդհանրապես, մեր կրթության մեջ մտած է` լավին` լավ, վատին` վատ գնահատական տալ: Մենք կուրորեն գնահատական տվողներից չենք, եւ այս տեսանկյունից պետք է ողջունեմ, որ Արա Աբրահամյանն այն սրտացավ քաղաքական գործիչներից մեկն է, որն այսօր մտահոգված է Հայաստանի ապագայով, որտեղ ապրում են իր հարազատները, բարեկամները, որտեղ իր հոր ու մոր գերեզմաններն են: Հետեւաբար, այդ խոսակցությունները մեկնաբանելը, կարծում եմ, ավելորդ է, հատկապես, որ նա մեզ հետ մշտապես բարեկամ է եղել, եւ որեւէ բան փնտրել այդ բարեկամության մեջ այս պահին` ազնիվ չեմ համարում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված