ԱՂԲԱՄԱՆՆԵՐՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՑ ՀԱՅՈՑ ՀԱՐՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր
Արխիվ 12-16ԱՂԲԱՄԱՆՆԵՐՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՑ
ՀԱՅՈՑ ՀԱՐՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ՞Ր
Ինչպես հայտնի է, որ Բաղրամյան պողոտայում հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ` հունիսի 23-ին, ցուցարարների եւ ակտիվիստների միջեւ որպես պատնեշ տեղադրվեցին աղբամաններ: Սակայն Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո նկատելի է Բաղրամյան պողոտայում ցուցարարների թվի նվազում, որն ակնհայտ է հատկապես ցերեկվա ժամերին: Ասել է թե` ոստիկաններին ոչինչ չի խանգարում այդ աղբամանները հեռացնել եւ բացել Բաղրամյան պողոտան:
Տեղեկացնենք նաեւ, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը», որի շրջանակներում հունիսի 28-ին քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավել «Սանիտեկ» ընկերությանը պատկանող և տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները:
«Իրավունքը» ոստիկանության հասարակայնության եւ լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանից պարզեց` ինչու պողոտայից չեն հանվում աղբամանները: «Ոստիկանությունն օրեր առաջ` (նկատի ունի հունիսի երեսունին-խմբ.), փորձել է ի կատար ածել քննիչի որոշումը, բայց ցուցարարները հրաժարվել են տրամադրել (նկատի ունի աղբամանների դուրս բերումը պողոտայից-խմբ.): Կարող եք դիմել քննչական կոմիտե»,- փոխանցեց ոստիկանության աշխատակիցը:
Քննչական կոմիտեից էլ «Իրավունքին» էլ փոխանցեցին, որ քննչական կոմիտեն հայտարարությունն է տարածել, որտեղ ասվում է`որոշման կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
Նորից կապ հաստատեցինք ոստիկանության հասարակայնության եւ լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանի հետ, ով մեզ փոխանցեց, որ ավելացնելու ոչինչ չունի: «Մնացած հարցերով դիմեք նախաքննական մարմիններին»,- եզրափակեց Արմեն Մալխասյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk