Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

ԱԺ «ՄԵԳԱՏՆՏԵՍԱԳԵՏՆ» ԻՐ ՈՒԺԵՐՆ Է ՓՈՐՁՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Արխիվ 12-16

ԱԺ «ՄԵԳԱՏՆՏԵՍԱԳԵՏՆ» ԻՐ ՈՒԺԵՐՆ Է ՓՈՐՁՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

Իրեն «մեգատնտեսագետ» հռչակած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հիմա էլ, կարծես որոշել է զբաղվել պատմագիտությամբ: Երեկ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով` վերջինս իշխանության ներկայացուցիչներին խոստացավ. «Երբ կգնաք իշխանություններից, պատմության դասագրքերն իհարկե կփոխվեն»: Այս արտահայտության տրամաբանությունը պարզելու համար «Իրավունքը» դիմեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ով, ի տարբերություն Հ. Բագրատյանի, 1970-1996 թթ. աշխատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության, հետագայում` Ռուսաստանի պատմության ամբիոնում` որպես դասախոս: Երբ մեջբերեցինք Հ. Բագրատյանի խոսքը, պարոն Հարությունյանը նախ զարմացավ.

–Բայց ի՞նչ կապ ունի Հրանտը պատմության դասագրքեր փոխելու հետ:
– Հենց դա Ձեզնից ենք ուզում պարզել, պարոն Հարությունյան:
– Պատմությունը փոխե՞լ, չեմ լսել իր ասածը, բայց պատմությունն ինչպե՞ս կարող ենք փոխել: Պատմությունը փոխել անհնարին է, կարող են խեղաթյուրել, ձեւափոխել, մի բան ավել գրել, բայց այն, մեր կամքից անկախ, հասարակության օբյեկտիվ զարգացման գործընթացն է: Փոխեն, որ Սովետական Միություն չի՞ եղել, որ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետություն չի՞ եղել, որ կոմունիստական հասարակարգ չի՞ եղել, ո՞րը փոխեն: Ճիշտն ասած, հարգում եմ Հրանտ Բագրատյանին, բայց  պատմությունը փոխել չի լինի:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ ԱԺ ամբիոնից դեմ արտահայտվեցին հայ-ռուսական համաձայնագրին, ըստ որի, ՌԴ կառավարությունը նախատեսում է ՀՀ կառավարությանը տալ մինչեւ 200 մլն դոլար վարկ` ՌԴ արտադրության սպառազինություն ներգրավելու համար:
– Եթե որեւիցե մեկը դրան դեմ է, ուրեմն` կա՛մ չի հասկանում հարցի լրջությունը, կա՛մ չի պատկերացնում` ինչի մասին է խոսքը: Ըստ իս, իրենք չգիտեն էլ, թե ինչ է զենքը, որովհետեւ Արցախյան պատերազմին չեն մասնակցել: Կարող է պատկերացում էլ չունենան, թե հատկապես հայկական կողմի համար ինչ էր զինվածության մակարդակը, ինչ էր առաջին ավտոմատը, ինչ էր առաջին կարաբինը, ի վերջո, հրաշք էր առաջին տանկը ձեռք բերելը, որը ոչ ոք չտվեց, այլ վերցրեցինք թշնամուց: Իրապես, այս վարկային ծրագրին դեմ քվեարկելը, մեղմ ասած, չի համապատասխանում մեր երկրի շահերին: Սա կարեւոր առանցքային պահ է, որովհետեւ խոսքը իսկանդեր տիպի հրթիռային համակարգերի մասին է: Եվ եթե անգամ այն նույնը վաճառվի Ադրբեջանին, համենայնդեպս, սրա գոյությունը մի քանի անգամ բարձրացնում է խաղաղության առկայության փաստը: Եթե չեմ սխալվում, Մարգարիտ Թետչերն ասել է, որ Անգլիային ատոմային ռումբ պետք է` խաղաղությունը Եվրոպայում պահպանելու համար, եւ այդպես էլ կա: Այն այսօր հարձակողական զենք չէ, բայց մեծ չափով նպաստում է խաղաղության պահպանմանը: Այնպես որ, կուզենայի, որ էլի վարկային ծրագիր հաստատեինք` ավելի կատարելագործված զինված միջոցներ ձեռք բերելու համար: Ու որ ասում են, թե  պատմությունը պետք է փոխենք, ավելի լավ է դրա փոխարեն, այդ պատմությանը ծանոթ լինեն: Պետք է իմանան` ինչ է նշանակում զինվածության աստիճանը բանակում եւ ընդհանրապես խաղաղության պահպանման գործում: Հակառակորդը, եթե իմանում է, որ դու իրեն վնաս կպատճառես ավելի շատ, քան ինքը քեզ, աշխատում է, որպեսզի պահպանի խաղաղությունը: Կտեսնեք, որ սրանով սահմանային միջադեպերը կպակասեն, որովհետեւ այն արդեն որոշակի զգաստություն առաջ կբերի, հատկապես ադրբեջանական բազեների ռազմատենչ խավի համար:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված