ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ՀԱՐՄԱՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԱԹՈՌԻ ՀԵՏ
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ՀԱՐՄԱՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ԱԹՈՌԻ ՀԵՏ
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, թեպետ համեստորեն լռում է աշնանը խորհրդարանական կոալիցիա կազմելու մտադրության մասին, բայց բացահայտորեն երեւում է, որ աչք ունի նախարարական աթոռների վրա: Երեկ մինչ ԱԺ արտահերթ նստաշրջանում բուռն քննարկում ու բանավեճ էր «ՀՀ եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացման շուրջ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ գնացել եւ բազմել էր կառավարության ներկայացուցիչների աթոռին: Եվ դա, կարծես թե, միայն պայմանավորված չէր նրանով, որ վերջինս ինչ-որ հարց էր քննարկում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի հետ, որովհետեւ նախարարական աթոռին հարմարվելը տեւեց ոչ թե վայրկյաններ, այլ տասնյակ րոպեներ: Ինչեւէ, ըստ երեւույթին, Ա. Ռուստամյանն այդպես որ շարունակի, կկարողանա կառավարությունում մի մանդատի տեր դառնալ, ի տարբերություն, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, ով Ռուստամյանի ակտիվությանը զուգահեռ` շարունակում էր ԱԺ նիստի ժամանակ համակարգչով շախմատ «գլորել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk