ԶԳՈՒՇԱՑԵՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ԶԳՈՒՇԱՑԵՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայրենի ոստիկանությունը խայտառակ լինելով ու ծիծաղի առարկա դառնալով Բաղրամյան պողոտայի ցույցի շրջանակներում, որոշել է մուռը հանել ՀՀ քաղաքացիներից: Երեկ դեպք է տեղի ունեցել, երբ Երեւանի բնակիչներից մեկը ուշ ժամի, տանը իրեն վատ է զգացել նստել է մեքենա, որպեսզի գնա դեղատուն: Քաղաքցին տանից դուրս գալուց բջջային հեռախոսը մոռացել է տանը: Ճանապարհին ընկել է ճանապարհային ոստիկանության ձեռքը:
Վերջիններս որոշել են, որ քաղաքացին իրեն ոչ թե վատ է զգում, այլ ալկոհոլ օգտագործած է եւ տարել են խմածությունը ստուգելու: Երկու ժամ տեված ստուգման արդյունքում, երբ ոստիկանները հասկացել են, որ տղամարդը խմած չէ առաջարկել են մի 10 հազար դրամ տալ եւ տուն գնալ: Երբ տղամարդը ասել է, որ այդքան գումար չունի. <Դե լավ, դե մի հազար դրամ տուր գոնե ալկոհոլ ստուգող բժիշկին տանք>: Արդյունքում վատառողջ մարդը տուն կարողացել է վերադառնալ գիշերվա 2-ին շատ ավելի վատ վիճակով, քան տանից դուրս գալուց, իսկ տան անդամները նրան սկսել են փնտրել փողոցներում, մտածելով, որ չի հասել դեղատուն: Ստացվում է, որ ուշ երեկոյան ժամերին Երեւանի փողոց դուրս գալը անվտանգ չէ, կարող ես հայտնվել կատաղած ոստիկանների ճիրաններում, ապա առեւանգվել եւ լավագույն դեպքում տուն հասնել կեսգիշերն անց:
Ի դեպ նշենք, որ հենց երեկվանից ճանապարհային ոստիկանության նոր պետի առաջին աշխտանքային օրն էր եւ ինչպես ժողովուրդն է ասում, հենց այսպես էլ սկսել է իր <բերքահավակը>: Այս ամենը պարզապես իրենից գոհ ոստիկանապետի դեմքն է:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
