«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Արխիվ 12-16«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ
Երեկ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց եւ վավերացվեց «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Ուշագրավ էր այն, որ բոլոր խմբակցություններն այս համաձայնագրին կողմ քվեարկելու իրենց հստակ որոշումը ներկայացրեցին, բացի «Ժառանգություն» խմբակցությունից: Նախ ելույթ ունեցավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ սկսեց անպատասխանատու հայտարարություններ անել առ այն, որ խմբակցությունը դեմ է այս համաձայնագրին: Սակայն, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից ելույթ ունենալով` հիշեցրեց տիկին Փոստանջյանին, թե ով է գլխավորը եւ հայտարարեց, որ խմբակցությունն ազատ է իր քվեարկության մեջ: Ավելին` ինքն անձամբ կողմ է քվեարկելու եւ սկսեց իր հավասարակշռված եւ հիմնավորված դրույթները ներկայացնել ՌԴ-ի կողմից տրվող վարկի վերաբերյալ: Տեղից պայթեց Զարուհի Փոստանջյանն ու սկսեց բղավել պարոն Հակոբյանի վրա: Իսկ Ռ. Հակոբյանը միայն հորդորեց հանգստանալ ու շնորհակալություն հայտնեց «խորհուրդների» համար: Ի դեպ, արդյունքում վերոնշյալ համաձայնագրին միայն դեմ քվեարկեց Զ. Փոստանջյանը, ով ատելությամբ լցված «ֆշշացնում էր» իր կողքին նստած Ռ. Հակոբյանի վրա: Ընդգծենք, որ ի պատիվ իրեն, Ռ. Հակոբյանն այդպես էլ չտրվեց փոստանջյանական սադրանքներին ու կողմ քվեարկեց համաձայնագրին:
Կարելի է եզրակացնել, որ «Ժառանգություն» խմբակցությունը բաժանվել է երեք մասի` ազգայնական` Ռուբիկ Հակոբյան, ապազգային` Զարուհի Փոստանջյան եւ չեզոք դիրք ունեցող Թեւան Պողոսյան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk