ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՉՎԻՐԱՎՈՐՎԵՑ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ԼՐՏԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԿՈՉՈՒՄԻՑ
Արխիվ 12-16ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՉՎԻՐԱՎՈՐՎԵՑ ՊԱՏՎԵՐ
ԿԱՏԱՐՈՂԻ ԵՎ ԼՐՏԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԿՈՉՈՒՄԻՑ
ԱԺ-ում` արտահերթ նիստով քննարկվում է ՌԴ -ից 200 մլն ԱՄՆ դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու հարցը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների համար: Տեղի ունեցան տարաբնույթ ելույթներ, որոնցից հիմնականը դրական էին արտահայտվում վերոնշյալ նախաձեռնությանը՝ անգամ ընդդիմադիր դաշտից: Եվ միայն ու միայն սկանդալների սիրահար Զարուհի Փոստանջյանն էր կուրծք ծեծում, որպեսզի ՀՀ-ին չտրամադրվի ռազմական վարկ, որից, ի դեպ,ամենաշատը կուրախանար հարեւան Ադրբեջանը: Իրավիճակից ճարահատյալ վիճակում գտնվելով տիկին Փոստանջյանը մեջբերումներ էր կատարում Պերմյակովի ու ՀԷՑ-երի գործից, որոնք որեւէ կապ չունեն ՌԴ-ից վարկ ստանալու հետ: Նկատելով այս տիկնոջ անիրական ու անտրամաբանական պահանջը պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հերմինե Նաղդալյանը, Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, իրենց ելույթներում ուղակի եւ անուղակի ձեւով տիկին Փոստանջյանին մեղադրեցին լրտեսության եւ դրսի պատվեր կատարող լինելու մեջ, ինչին տիկին Փոստանջյանը ոչ հակադարձեց եւ ոչ էլ վատ զգաց: Ավելին, նա իր դեմ քվեարկությամբ նույնիսկ ամրապնդեց իր լրտես լինելու եւ պատվեր կատարելու հանգամանքը: Չնայած այս ամենին՝ 90 կողմ, մեկ դեմ, 0 ձեռբպահ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվեց:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk