Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

«ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐՈՒՄ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ»

 

Սննդային անվտանգությունը հատկապես ամռան տապին ոչ միայն կարեւոր է, այլ նաեւ` կենսական անհրաժեշտություն: Եվ հաշվի առնելով խնդրի լրջությունը` «Իրավունքն» այս անգամ «Ուղիղ կապ» խորագրի ներքո հյուրընկալել էր ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱԲԱՅԱՆԻՆ:

 

 

«ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ՈՒՏԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՊԱՀԱԾՈՅԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՌԱՑՆԵԼ»


- Ժամանակին մարդիկ ծառից միրգ էին քաղում ու ուտում, բայց` ոչինչ: Այսօր նույնիսկ լվացած միրգն է կասկածելի, ու վստահ չենք, որ չենք թունավորվի (ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, ք. Երեւան):
- Ամենեւին էլ վախենալու կարիք չկա: Օրինակ՝ թթի հետ կապված վերջին դեպքը: Ասեմ, որ իրենք, եթե ծառից ուտեին, հաստատ թունավորում չէր լինի: Մինչդեռ, այդ թութը թափ են տվել ինչ-որ փալասի վրա, թե գետնից են հավաքել, հետո այս շոգին լցրել են բեռնախցիկի մեջ, տարել վաճառքի եւ ինչ-որ ամանով էլ վաճառել են, գնորդն էլ տարել է տուն, միգուցե կեղտոտ ձեռքերով կերել... Տեսեք, թե ծառից մինչեւ գնորդ քանի էտապ է անցել, դրա համար էլ այդպիսի երեւույթ եղավ: Իսկ թութն իրականում շատ անվտանգ է ու օգտակար: Հետեւաբար՝ ավելի լավ է ծառի վրայից ուտել, քան անհայտ ճանապարհով անցած աղտոտված միրգ օգտագործել:
- Որքան էլ հեռուստատեսությամբ ու մամուլով հորդորեք պահածոներ չպատրաստել, միեւնույնն է՝ հայ կանայք շարունակելու են նույն կերպ: Ուզում էի իմանալ` կա՞ այնպիսի մի տեխնոլոգիա, որը կիրառելու դեպքում կկարողանանք խուսափել հնարավոր թունավորումներից (ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀԻ, ք. Երեւան):
- Եթե Դուք տանն ունեք «ավտոկլավ», որտեղ համապատասխան ճնշում եւ ջերմաստիճան կարող եք ապահովել, ապա այդ ժամանակ հնարավոր բակտերիաները ոչնչանում են: Իսկ չունենալով այդ ամենը, այնուամենայնիվ, պահածոներ եք պատրաստել, խորհուրդ եմ տալիս ուտելուց առաջ այդ պահածոյի պարունակությունը եռացնել 20-25 րոպե, որից հետո այն կդառնա անվտանգ: Ինքս եռացրել եմ ե՛ւ կարմիր պղպեղը, ե՛ւ սմբուկի խորովածը, խավիարը. ոչ մի փոփոխություն չի լինում: Նույնիսկ վարունգի մարինատն եմ եռացրել ու միանգամից սառեցրել, որպեսզի չփափկի:

ՈՐՈՆՔ ԵՆ ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԽՈՑԵԼԻՆԵՐԸ


- Ամռան ամիսներին փողոցային առեւտուրն ավելի մեծ մասշտաբների է հասնում: Արդյոք այդպիսի վայրերից գնված ապրանքը միայն լավ լվանալով` կարո՞ղ ենք խուսափել հնարավոր բակտերիաներից (ԱՐՓԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Արմավիր):
- Ընդհանրապես խորհուրդ չեմ տալիս, որ օգտվեն փողոցային առեւտրից, որովհետեւ հիգիենիկ մինիմալ պայմանները չեն պահպանվում: Սկսենք նրանից, որ աշխատողները պետք է ենթարկվեն բժշկական զննությունների, եւ չգիտես` արդյոք անցել է, թե` ոչ: Մինչդեռ՝ մարդը կարող է առողջ լինել, բայց՝ բացիլակիր: Օրինակ, չլվանալով  ձեռքերը, չլվանալով հագուստը եւ անցնելով սննդամթերքի պատրաստման` կարող են դառնալ բացիլակիր:
- Իսկ ինչպե՞ս սնվել ամռանը, որպեսզի զերծ մնանք սննդային թունավորումներից (ԱՐՄԻՆԵ, ք. Երեւան):
- Առաջին հերթին` սնվել թեթեւ, ճարպոտ մսեր չօգտագործել, ավելի հեշտ մարսվող սնունդ օգտագործել` բանջարեղեն: Ավելի շատ աղցաններ պատրաստեք, բայց ոչ մայոնեզով: Եվ, իհարկե, հիգիենան պահպանեք, որովհետեւ հատկապես սննդամթերքի մշակման հիգիենան, այսինքն` մաքուր հումքը, անչափ կարեւոր է:
- Շատ է խոսվում բուտուլիզմի վտանգների մասին, խնդրում եմ մանրամասնեք, թե որոնք են դրա ախտանիշները («ԻՐԱՎՈՒՆՔ»):
- Սննդային թունավորումներից ամենախոցելին սնկային թունավորումներն ու բուտուլիզմն է, որը կարող է մահացու լինել: Ինչ վերաբերում է ախտանիշներին, ապա բուտուլիզմի դեպքում կարող է առաջանալ գլխացավ, գլխապտույտ, աչքերի երկտեսություն, տեսողության խանգարում, կոպերի անկում, ձայնի խռպոտություն, բիբերի լայնացում: Հորդորում ենք նման դեպքում միանգամից դիմել բժշկի: Բուտուլիզմի դեպքում տնային պայմաններում առաջին օգնություն գոյություն չունի, պետք է անմիջապես հիվանդանոց հասցնել:

«ՊԱՂՊԱՂԱԿԻՑ ՍՆՆԴԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐՈՒՄ ՉԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ»


- Հետաքրքիր է` այս տարի պաղպաղակից թունավորման դեպքեր եղե՞լ են, որովհետեւ ուտելիս` վերջերս նկատել ենք, որ կաթի փոշու տհաճ համ է գալիս (ԱՍՏՂԻԿ, Արտաշատի մարզ):
- Պաղպաղակից սննդային թունավորումներ վերջին 10 տարում ընդհանրապես չենք ունեցել: Իսկ ինչ վերաբերում է համին, դա որակական ցուցանիշներ են, եւ դրա վերաբերյալ խորհուրդ կտայի զանգահարել սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:
- Որքանո՞վ են անվտանգ շաուրմաներն այս ամռան շոգին, որից շատ հաճախ աշխատանքային ընդմիջումներին ստիպված ենք լինում օգտվել (ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ):
- Մանրէաբանության տեսակետից չեմ կարող ասել, թե որքան են անվտանգ, որովհետեւ վերահսկողությունն Առողջապահության նախարարությունը չի իրականացնում: Ասեմ, որ մենք շատ ենք ստանում բնակչությունից զանգեր, որ կերել են ու ինչ-որ խանգարումներ ունեն: Դրա համար խորհուրդ կտայի զերծ մնալ այդ շաուրմաներից, հատկապես` ամառվա այս շոգ ամիսներին: Համենայնդեպս՝ դրսում վաճառվողներից:


ՄԻ՛ ԳՆԵՔ ԱՆՀԱՅՏ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎԱՃԱՌՎՈՂ ՍՈՒՆԿ


- Տղաներս ընկերների հետ այս սեզոնին շատ են սիրում գնալ բնության գիրկ եւ մոտակայքից սունկ գնել ու խորոված պատրաստել: Անկեղծ ասած, շատ եմ վախենում սնկային թունավորումներից, որքանո՞վ է մտահոգությունս արդարացված (ՏԻԿԻՆ ԱՆԱՀԻՏ, ք. Երեւան):
- Շատ ճիշտ եք անում, որ մտահոգվում եք: Հնարավորինս մի՛ թույլ տվեք, որ իրենք հավաքեն, իրենք էլ պատրաստեն ու ուտեն այդ սունկը, կամ էլ գնեն այն անհայտ մարդկանցից, որովհետեւ հատկապես այս սեզոնին սնկային թունավորումները սկսվում են: Մենք նման շատ դեպքեր ունենք: Խորհուրդ եմ տալիս՝ միայն գնել շամպինիոն շուկաներից ու սուպերմարկետներից, որովհետեւ դրանք հսկվում են համապատասխան լիազոր մարմնի կողմից:
- Աստված մի արասցե, եթե հանկարծ նման թունավորում լինի, մինչեւ բժշկի դիմելը, ի՞նչ կարող ենք անել:
- Ստամոքսի լվացում արեք եւ ակտիվացված ածուխ կարելի է տալ: Բայց նաեւ հնարավորինս շտապ հիվանդանոց տարեք: Նշեմ նաեւ, որ կան դեպքեր, երբ մարդիկ սունկ են ուտում, բայց օրգանիզմը չի ընդունում: Դա արդեն թունավորում չէ: Այդ դեպքում եւս միանգամից դիմեք բժշկի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված