Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում Թրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահը Ռուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ) Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ) Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետ Այս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրել Երևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը ՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

՛՛ԴԵՄ ԵՄ ԵՂԵԼ ՈՒ ԴԵՄ ԵՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՀԷՑ-ԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ՛՛. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

՛՛ԴԵՄ ԵՄ ԵՂԵԼ ՈՒ ԴԵՄ ԵՄ ՔՎԵԱՐԿԵԼ ՀԷՑ-ԵՐԻ

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆԸ՛՛. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

Այսօր ԱԺ-ում` արտահերթ նիստով քննարկվում է  ՌԴ -ից 200 մլն ԱՄՆ դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու հարցը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների  համար: Ելույթներով հանդես եկան մեծամասնության եւ ընդդիմադիր պատգամավորներ: Վերջիններից ոմանք վերոնշյալ վարկը սկսեցին կապել Պերմյակովի եւ ՀԷՑ-երի գործընթացի հետ: Ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ով իր ելույթում նման պատգամավորներին պարզապես հիշեցրեց, որ  այն հարցը, որը քննարկվում է ունի ստրատեգիական նշանակություն՝ մեր երկրի համար: Նշեց նաեւ, որ զարմանալի է, որ այս հարցի քննարկման ժամանակ կցվում են այնպիսի անկապ թեմաներ, որոնք որեւէ առնչություն չունեն վարկի առարկայի հետ.

<<Էլ ավելի զարմանալի է, որ կան մարդիկ, որ ժամանակին վազում էին Գյումրի եւ մարդկանց արդարացի վրդովմունքը փորձում էին շուռ տալ մեզ իսկ պաշտպանող ռուսական բազայի դեմ, պահանջելով, որ Պերմյակովի գործը քննի հայկական կողմը եւ դատվի Հայաստանում, իսկ երբ հայտարարվում է դրա մասին, նույն մարդիկ ասում են, որ դա խաբեություն է: Հենց այդ անսկզբունքայնության պատճառով է, որ այդպիսի քաղաքական ուժեր չեն ընդունվում ոչ միայն իշխանամետ, այլ նաեւ ընդդիմադիր քաղաքացիների կողմից եւ նման ուժերին վանում են բողոքի ցույցերից ու ասում՝ մեզ խանգարում եք, վարկաբեկում եք: Հետաքրքիր է, ո՞ւմ են ներկայացնում այդպիսի քաղաքական գործիչները՝ ոչ իշխանություն, ո՛չ ընդդիմություն, ո՛չ բողոքավոր եւ ոչ էլ պրոիշխանական զանգվածներին: Գուցե ներկայացնում են այն մարդկանց ում խոսափողն են դարձել: Ցավոք այդ մարդիկ Հայաստանի շահերով չեն առաջնորդվում եւ Հայաստանում չէ, որ գտնվում են:

Շատ կարեւոր է խոսել միջպետական հարցերում արժանապատվության մասին, բայց երբ  դրա մասին խոսում են ոմանք, ապա պետք է հիշեցնենք, թե ինչպես եղավ, որ ՀՀ-ի ամբողջ ունեցվածքը սեփականաշնորհվեց Միջազգային Արժութային Հիմնադրամի թելադրանքի ներքո: Այն մարդիկ, ովքեր խոսում են արժանապատվության մասին պետք է հիշեն, որ ժամանակին իրենց իսկ մեղքով Հայաստանը զրկվեց իր խոշոր արդյունաբերությունից, զրկվեց իր ստրատեգիական նշանակություն ունեղոց համակարգերից:Հենց միջազգային արժութային կազմակերպությունների ուղակի թելադրանքով սեփականացվեցին ՀԷՑ-երը: Սրանից 13 տարի առաջ ներկայացնելով ԱԺ <Իրավունք եւ միաբանություն> խմբակցությունը, եղել եմ ՀԷՑ-երի սեփականաշնորհման հանձնաժողովի անդամ եւ մանրամասն հիշում եմ այդ թելադրանքի ու ստիպողականության ներքո գործողությունները: Դեմ եմ եղել եւ դեմ եմ քվեարկել ՀԷՑ-երի սեփականաշնորհմանը:

Ինչ կապ ունի ՀԷՑ-երի գործը այս վարկի հետ, չէ որ ՀՀ նախագահը հայտարարեց, որ տեղի է ունենալու աուդիտ, ստուգվելու է ամբողջ ընթացքը, ֆինանսական գործընթացը, իսկ եթե լինեն խնդիրներ ապա պաշտոնական անձինք կկրեն օրենքով սահմանված պատասխանատվություն՝ ամբողջ խստությամբ: Երկրի նախագահն ասաց նաեւ, որ գուցե այս ստուգման արդյունքում ՀԷՑ-երի հարցը հասնի ազգայնացման:

Խոսում են իբր Հայաստանի ստորադասված լինելու մասին: Ի՞նչ ստորադասվելու մասին է խոսքը, երբ մեզ տալիս են արտոնյալ վարկ 3 տոկոսով, ինչը իսկապես շատ ցածր տոկոսադրույք է վարկերի պատմության մեջ, երկարաժամկետ՝ 13 տարի մարման հնարավորություններով: Սա՞ է ըստ ձեզ ստորադասումը, եթե այո, ապա սա շատ լավ ստորադասում է: Ես կասեի հակառակը, սա գործընկերություն է, ընկերոջ ձեռքի մեկնում: Կան շատ պարզունակ, տրիվիալ ստեր, որոնք եթե շատ են ասվում, ինչը հին գործելաձեւ է, դրանով փորձում են մոլորության մեջ գցել մեր համաքաղաքացիներին: Այդպիսի ստերից է, թե իբրեւ մեր հարաբբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ արժանապատիվ չեն, ստորադասված է մեր դիրքորոշումը: Դա բացարձակ սուտ է: Ուզում եմ նման անպատասխանատու հայտարարություն անողներին հարցնել, կա՞ արդյոք երկրագնդի վրա մի պետություն, որ մեզ կտար 3 տոկոսով վարկ, 13 տարով, գործարանային գներով ժամանակակից զենք ձեռք բերելու համար, որի համար այսօր վճարում ենք այդ զենքի գործարանային արժեքի ընդամենը 10 տոկոսը: Եթե կա խնդրեմ, ներկայացրեք, քննարկենք, իսկ եթե չկա, ապա պետք է հարգանքով վերաբերվել այն գործընկերային հարաբերություններին, որը ձեվավորել են մեր երկրի նախագահը, կառավարությունը մեր ռազմավարական գործընկերոջ հետ: Պետք է շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի համար, մեր ժողովրդի անվտանգությունը ավելացնելու համար, մեր բանակի ռազմական հզորությունները բարձրացնելու համար: Չէ որ այս ամենի արդյունքում, մեր զինվորն ու քաղաքացին ավելի պաշտպանված են, իսկ թշնամին սարսափած, արդյունքում նվազում է պատերազմի վտանգը: Այ հենց սա մեր որոշ գործընկերներ կամ չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ:

Պետք է հասկանանք նաեւ հետեւյալը, որ այս պայմանագրին ամենադեմը Ադրբեջանն է եւ ես ափսոսում եմ, որ հայաստանյան պառլամենտում հնչում են նման չուզողության ձայներ, որոնք ձայնակցում են մեր թշնամուն: Իհարկե ոչ ոք ուրախ չէր այն փաստով, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ունեն տնտեսական հարաբերություններ, այդ թվում ռազմատեխնիկայի վերաբերյալ, ինչի մասին երկրի նախագահը բարձրաձայնեց ու արտահայտեց իր մտահոգությունը: Մյուս կողմից պետք է հասկանանք, որ Ադրբեջանը իր գումարով է վերցնում այդ ռազմատեխնիկան, ինչը մենք վերցնում ենք արտոնյալ պայմաններով, իսկ Ադրբեջանը շուկայական գներով: Երբ ասում են, թե ՌԴ-ն մատակարարում է Ադրբեջանին զենք, մարդկանց մոտ կարող է հարց առաջանալ, թե այն տալիս է նույն պայմաններով, ինչ տալիս է մեզ: Ցանկանում եմ հարց տալ, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանը իր նավթային դոլարների հաշվին ձեռք բերեց այնպիսի կարողություններ, որ կարող է աշխարհի տարբեր երկրներից ձեռք բերել զենք, ինչպես ստացվեց, որ ոմանց կողմից սիրելի <<Բրիթիշ փեթրոլիումը>> այնքան նավթադոլարներ ներդրեց, որպեսզի Ադրբեջանը կարողանա զենք ձեռք բերել: Ինչպես Ադրբեջանից նավթամուղը եւ գազամուղը շրջանցեց Հայաստանը, որը արվեց արեւմտյան երկրների թողտվությամբ եւ մասնակցությամբ, ինչը վնաս բերեց Հայաստանի տնտեսությանը եւ օգուտ Ադրբեջանի տնտեսությանը, ինչի հաշվին ձեռք բերեցին այնքան նավթադոլարներ, որ կարողանում է ցանկացած տեղից զենք գնել: Պետք է ֆիքսենք, որ մեր ռազմավարական գործընկերը կատարում է իր պարտավորությունները մեր երկրի հանդեպ՝ անվտանգության ոլորտում: Մի փորձեք երկիրը զրկել ուժեղ բանակից, դաշնակցից, անվտանգությունից, որով զրկում եք ազատ անկախ ապրելու հնարավորությունից:


ԱՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ



Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել ՖրանսիայումՄի քեֆ, մի ուրախություն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բրիտանիան կարող է աղետի ենթարկվել, եթե ԱՄՆ-ն արգելի դիզելային վառելիքի արտահանումը. TelegraphԻՊՀԿ-ն հայտարարեց ԱՄՆ-ի REMUS 600 ստորջրյա անօդաչուի գրավման մասին (Տեսանյութ)Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից 42-ամյա Ստելլան եղել է խմած Իրական պատկերն արեւմտյան շահառուների համար ամենեւին էլ դրական չէ․ ԱբրահամյանՌուսական հարվածից հետո Կիևում փլուզվել Սլավուտիչի «Հարավային» կամուրջը44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված